Հայաստան

Մանրամասներ Մնացականյան-Հարությունյան հանդիպումից

Հուլիսի 4-ին դեպի Արցախ աշխատանքային այցի շրջանակներում Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հանդիպեց Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։ Հանդիպմանը մասնակցում էր Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը:

Ողջունելով Հայաստանի ԱԳ նախարարին՝ նախագահ Հարությունյանը կարևորել է Հայաստանի և Արցախի միջև տարբեր մակարդակներով պարբերական շփումները՝ ԼՂ խաղաղ գործընթացի բովանդակային և միջավայրի հարցերի շուրջ դիրքորոշումները և մոտեցումները ճշգրտելու և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերին և համագործակցության հեռանկարներին անդրադառնալու տեսակետից:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախարար Մնացականյանը նշեց. «Ցանկանում եմ ևս մեկ անգամ շնորհավորել Ձեզ՝ ընտրվելու կապակցությամբ և առաջին հերթին ցանկանում եմ ընդգծել այն կարևորությունը, որ այս ընտրությունները ևս մեկ անգամ ի ցույց դրեցին. Արցախի ժողովրդի ձգտումը՝ կառուցելու կայուն, կայացած, անկախ պետություն, որը կառուցում է իր ապագան՝ ըստ համամարդկային և համազգային արժեքների, որոնք հիմնված են մարդու ազատության և ժողովրդավարության վրա: Արցախում կայացած մրցակցային, ազատ, ժողովրդավարական ընտրություններն ի ցույց դրեցին Արցախի ժողովրդի և ղեկավարության հաստատակամությունը՝ ամրանդելու և կառուցելու ապագան հենց այդ հիմքերի վրա»: 

«Բազմիցս ընդգծել ենք այն գերակայությունները, որոնց շուրջ կառուցում ենք մեր աշխատանքը. Արցախի ներգրավվածությունը, ինքնորոշման իրավունքի իրացումը, ինչպես նաև Արցախի անվտանգային համակարգի կայունությունը: Այս կարևորագույն դրույթների հիման վրա մենք կառուցում ենք մեր բոլոր դիրքորոշումները՝ հասկանալով, որ մենք պետք է հասնենք այնպիսի լուծման, որն ընդունելի է  բոլոր երեք կողմերի համար: 

Արցախի կողմի մասնակցությունը խաղաղ բանակցային գործընթացում կարևորագույն խնդիրներից մեկն է և ամենից զատ դա պրակտիկ խնդիր է, քանի որ հարցը վերաբերում է անմիջապես Արցախի ժողովրդին, Արցախի ժողովրդի և Արցախի ղեկավարության մոտ խաղաղ գործընթացի հանդեպ այդ սեփականության զգացման ամրապնդմանը: 

Դրանք սկզբունքային և պրակտիկ հարցեր են գործընթացում ռեալ և շոշափելի առաջընթաց ունենալու համար: Այդ առումով մենք իմ լավ բարեկամ և գործընկեր  պարոն Մայիլյանի հետ այս երկու տարիների ընթացքում ի ցույց ենք դրել մեր կարողությունը՝ շատ սերտ աշխատելու, բանակցելու և համագործակցելու, որպեսզի շատ ավելի լավ ընկալում ունենանք մեր գերակայությունների և դիրքորոշումների վերաբերյալ, և այս երկխոսությունն ու աշխատանքը շարունակվում է»,- նշել է ԱԳ նախարարը: 

Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացի վերջին զարգացումներին: Հայաստանի ԱԳՆ ղեկավարը նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին՝ շարունակվում է աշխատանքը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Հանգամանալից մտքեր փոխանակվեցին համանախագահների և Ադրբեջանի ԱԳ նախարարի մասնակցությամբ անցկացված վերջին տեսակոնֆերանսի շուրջ: 

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների և դրանց հասցեագրմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների շուրջ:

editors

Recent Posts

Էմանուել Մակրոնը կժամանի Հայաստան

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան՝ մասնակցելու Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ…

5 minutes ago

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

18 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

18 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

18 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

19 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

19 hours ago