Գլխավոր

Ընդդիմադիր ուժերի խայտառակ ֆիասկոն` արտակարգ դրությունից հետո

Արտակարգ դրության պայմաններում հանրահավաքների սահմանափակումներից դժգոհող քաղաքական ուժերը առաջին իսկ հնարավորության դեպքում ի ցույց կդնեն իրենց քաղաքական օրակարգի և զինանոցի ողջ մերկությունը։ Վստահաբար կարող ենք արձանագրել, որ այլ բան է, երբ սեփական TV-ներով, ռադիոալիքներով, կայքերով ամենօրյա ռեժիմով գուժում ես երկրի կործանումը, և մեկ այլ բան է՝ այդ օրակարգի շուրջ հրապարակում հավաքել համախոհների։ Քանի որ նախկինները հակված են հավատալ իրենց մեդիայով տիրաժավորված աղբին, առաջին խորը հիասթափությունը կլինի դատարկ հրապարակներում միտինգի իմիտացիա ստանալը։

Քոչարյանի,Վանեցյանի,ՀՀԿ-ի, դաշնակների համակիրներին դժվար է պատկերացնել նույնիսկ Շառլ Ազնավուրի անվան հրապարակում։ Նրանց համար լավագույն վայրը կարող է լինել կառավարության դիմացի մայթը, որտեղ հնարավոր կլինի ապահովել խտություն և տպավորիչ կադրեր ստանալ:

ԲՀԿ-ն քիչ ավելի տպավորիչ արդյունքներ կգրանցի, եթե մի տեղում հավաքի «Մուլտի գրուպ»-ի կազմում գտնվող բոլոր հիմնարկների աշխատակիցներին, երկու կոպեկ կպցնելու եկած Ծառուկյանին աստվածացնող լաչառներին և հաստավիզ ախրանիկներին։ Ի դեպ, վերջիններս հարուստ փորձ ունեն խաղաղ ցուցարարներ ծեծելու՝ վկա 2008-ի և դրան հաջորդած բազմաթիվ իրադարձությունները։

Ընդդիմադիր դաշտում պարազիտացած այս զանգվածից ոչ մի կերպ հնարավոր չի լինելու կերտել պետության խնդիրներով մտահոգ լիդերների, իսկ հանրահավաքին ներկաներից՝ դժգոհ քաղաքացիների, քանզի անձնական շահը և գաղափարական մերկությունն այնքան ակնհայտ են, որ դժվար է թաքցնել ճռճռան պլակատների ետևում։

Օրվա իշխանություններն իրենց սխալներով, երբեմն աններելի անփութությամբ թույլ տված սխալներով, շարունակում են հանդիսանալ հեղափոխական փոփոխությունների, ժողովրդի ակնկալիքների գլխավոր երաշխավորը։

Ահա այստեղ է թաքնված Փաշինյանի ֆենոմենի գաղտնիքը։ Սևերի և սպիտակների մասին պնդումները հենց արժեհամակարգային տարբերության մասին է խոսում։

Երբ նժարին դրվում է նախկինների վերարտադրության հարցը, քաղաքական դաշտը, բոլոր տեսակի տարաձայնություններից զատ, բաժանվում է երկու մասի՝ հեղափոխական արժեքների կրողներ և մնացածը։

Այսպես կլինի այնքան ժամանակ, մինչև նախկինների կատաղի դիմադրությանն ու աննախադեպ ֆինանսական պատերազմներին փոխարինելու կգա մի երրորդ ուժ, որը հակակշիռ կլինի օրվա իշխանություններին և կհավակնի դառնալ հաջորդ իշխանությունը:

Հ.Գ Քաղաքացու քվեն պետք է ձևավորի իշխանություն, ուստի քաղաքացին պետք է վստահ լինի իր ձայնով և ընտրությունների միջոցով իշխանությունը փոխելու մեջ։

Էդգար Բաբայան
editors

Recent Posts

Ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ չքանդել․ Սերժ Սարգսյանը՝ նախընտրական շրջանի մասին

Ես չգիտեմ մնացածներն ինչով են զբաղված, բայց ընդդիմությունը մի գործ ունի անելու՝ իրար ոտքի տակ…

5 hours ago

Հատուկ շնորհակալություն եմ հայտնում Բակո Սահակյանի որդուն՝ Տիգրանին. Բագրատ Սրբազան

«Ինձ ոչ մեկ ազատությունից ոչ զրկել է, ոչ էլ կարող է զրկել, քանի որ ոչ…

5 hours ago

Օրը ցերեկով մարտաֆիլմ հիշեցնող տեսարաններ են, սա՞ է «բարեփոխումների» ենթարկված իրավապահ համակարգը

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրել է. «Երեկ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած…

5 hours ago

Եվրոպոլում Հայաստանի կողմից կապի սպա կնշանակվի

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը փետրվարի 18-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի…

5 hours ago

ԵՄ հանձնակատար Մարթա Կոսը կայցելի Հայաստան

Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև հարաբերությունները շարունակում են խորանալ՝ թևակոխելով գործընկերության վճռորոշ փուլ և…

5 hours ago

Սահմանամերձ համայնքների բնակիչներին աջակցության տրամադրումը կշարունակվի

ՀՀ սահմանամերձ համայնքների բնակիչների կենսապայմանների բարելավման՝ 82 բնակավայրերի աջակցություն տրամադրելու նպատակով Կառավարությունն ընդունել է որոշում:…

6 hours ago