Հայաստան

Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը ևս մերժվել է. պաշտպան

Մերժվել է Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ երկրորդ միջնորդությունը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Միքայել Մինասյանի պաշտպան Ամրամ Մակինյանը:

Հիշեցնենք՝ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը կայացվել էր մայիսի 6-ին: Մինասյանը որպես մեղադրյալ է ներգրավվել Պետական եկամուտների կոմիտեի քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ապօրինի հարստացման, փողերի լվացման եւ հայտարարագրում կեղծ տվյալներ ներկայացնելու համար: Նա հետախուզման մեջ է եւ մեղադրանքը քաղաքական հետապնդում է որակում:

Հունիսի 6-ին հայտնի դարձավ, որ Միքայել Մինասյանին կալանավորելու որոշումը Վերաքննիչ դատարանը վերացրել է:

Հունիսի 8-ին էլ ՊԵԿ լրատվական ծառայությունը հայտնեց, որ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործի շրջանակում ստացված նոր տվյալների հիման վրա լրացվել է Վատիկանում ՀՀ նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու որոշումը: Խոսքը օֆշորային գործարքների, եկամտի  թաքցրած տվյալների մասին է:

editors

Recent Posts

Մոսկվան պատրաստ է ընդունել իրանական հարստացված ուրանը

Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…

15 hours ago

Նոր ուղիներ կբացվեն․ արտահանման ծավալներն էականորեն փոքր են ներմուծումից․ Պապոյան

Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…

16 hours ago

Ապօրինի տնօրինվող հողերը ազատելու փոխարեն Երեւան համայնքը դրանք օտարել է «Մուլտի-լեոնին»

Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…

16 hours ago

«Հայկական երկաթուղիները» հետևողականորեն կատարել է կոնցեսիոն պայմանագրի պայմանները. Զախարովա

Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…

17 hours ago

Սերժ Սարգսյանի՝ չբացակայելու արգելքը վերացվել է

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…

17 hours ago

Հայաստանը հայտարարում է՝ հնարավոր է սահմանների բացումը․ Խանդանյան

Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…

17 hours ago