

2020թ. հուլիսի 5-ին՝ ժամը 18:45-ի սահմաններում, Բագրատունյաց պողոտայում ծառայություն իրականացնող ոստիկաններին է մոտեցել «Օպել Աստրա» մակնիշի տաքսու տարբերանշանով ավտոմեքենա, որի սրահից վերջիններիս հասցեին հնչեցվել են վիրավորական արտահայտություններ և հայհոյանքներ:
Ոստիկանության ծառայողները, նկատելով, որ ավտոմեքենայի սրահում գտնվող ուղևորները դիմակ չեն կրում և խախտել են ՀՀ պարետի որոշումը, պարեկային ավտոմեքենայով հետապնդել են նշված ավտոմեքենան` այնտեղ գտնվող անձանց նկատմամբ վարչական իրավախախտման արձանագրություններ կազմելու համար:
Կանգնեցնելով վերոնշյալ ավտոմեքենան՝ ոստիկանության ծառայողներից մեկը մոտեցել է ավտոմեքենայից իջած երիտասարդներին: Նրանցից մեկը՝ Գյումրի քաղաքի 20-ամյա բնակիչը, բռունցքով հարվածելով ոստիկանության լեյտենանտի դեմքին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ, որից հետո վիճաբանություն և քաշքշուկ է սկսվել, որին միջամտել են տարածքում ծառայություն իրականացնող ոստիկանության զորքերի ծառայողները: Վիճաբանության ընթացքում նույն ավտոմեքենայի մեկ այլ ուղևոր՝ Երևան քաղաքի 17-ամյա բնակիչը,, բռունցքով հարվածելով ոստիկանության կրտսեր սերժանտի ականջին, առողջության համար ոչ վտանգավոր բռնություն է գործադրել նրա նկատմամբ:
ՔԿ լրատվական ծառայությունից հայտնում են, որ դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 1-ին մասով:
Նախաքննության ընթացքում 20-ամյա երիտասարդը ձերբակալվել է, իսկ Երևան քաղաքի անչափահաս բնակչի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ծնողի հսկողության հանձնելը:
Կատարվում են քննչական և դատավարական այլ գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Կրեմլը հիշեցրել է, որ Ռուսաստանն արդեն հայտարարել է Իրանից հարստացված ուրան ընդունելու մասին։ Այսպես է…
Հունաստանը Հայաստանի համար կարևոր գործընկեր է և առկա է մեծ ներուժ երկկողմ համագործակցությունը խորացնելու համար։…
Հակակոռուպցիոն կոմիտեն դատախազության հաղորդման հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնել «Մուլտի-լեոն» ընկերության կողմից Երեւանում տարիներ…
Ռուսաստանում «տարօրինակ և քիչ հավանական» են համարում «Հայկական երկաթուղիների» կառավարումն այլ երկրի փոխանցման հնարավորությունը: ՌԴ…
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի առնչությամբ հարուցված նոր քրեական վարույթով կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու…
Հայաստանը հայտարարում է, որ հնարավոր է սահմանների բացում և Գյումրի-Կարս երկաթգծի վերագործարկում։ Այս մասին Restart…