

Հուլիսի 4-ին «Հանրային» հեռուստաընկերությամբ և «Togetherforchildren» յութուբյան ալիքով հեռարձակված «Միասին երեխաների համար» խորագրով բարեգործական համերգի շրջանակում հավաքվել է ավելի քան 4 միլիոն 600․000 դրամ։ Ողջ հասույթն ուղղվել է «City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամին, որի առաքելությունն է օգնել քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների և մինչև 25 տարեկան երիտասարդների բուժմանը։
Աննա Հակոբյանի գրասենյակից հայտնում են, որ «Միասին երեխաների համար» խորագրով համերգային երեկոյին միացել էին Արա Մալիկյանը (Իսպանիա), Արա Գևորգյանը (Հայաստան), Հարութ Փամբուկչյանը (ԱՄՆ), Ռոզի Արմենը (Ֆրանսիա), Սիբիլը (Թուրքիա), Վահե Բերբերյանը (ԱՄՆ), Սերժ Ավետիքյանը (Ֆրանսիա), Սեպուհ Սիմոնյանը (ԱՄՆ), Լենա Շամամյանը (Սիրիա), Սերուժ Քրաջյանը (Կանադա), Էլի Բերբերյանը (Կանադա), Կև Օրկիյանը (Անգլիա), Նյու Դոկտա/ New Docta խումբը (ԱՄՆ), Ալվարո Հակոբյանը (Ուրուգվայ), «Գուսան» նվագախումբը (Արգենտինա):
Արվեստագետներն իրենց կատարումները նվիրել էին քաղցկեղով և արյան հիվանդություններով երեխաներին՝ կոչ անելով ակտիվորեն մասնակցել դրամահավաքին։
Գործունեության երկու տարվա ընթացքում «City of smile/Ժպիտների քաղաք» հիմնադրամը ՀՀ-ից և Արցախից մինչև 25 տարեկան ավելի քան 300 երեխայի և երիտասարդի ապահովել է անվճար բուժմամբ, դեղորայքով, վիրահատական միջամտությամբ, օրական 4-անգամ սննդով և սոցիալ-հոգեբանական ծառայությամբ։
Այս ընթացքում հիմնադրամը տրամադրել է ավելի քան 495.000.000 ՀՀ դրամի աջակցություն։ Ամսական կտրվածքով հիմնադրամը տրամադրում է 30-40 միլիոն դրամի աջակցություն։ Հիմնադրամի կարևորագույն ծրագրերից մեկն է Հայաստանում մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի և հյուրատան կառուցումը։ Մանկական քաղցկեղի պալիատիվ օգնության առաջին բաժանմունքի շինարարությունն արդեն մեկնարկել է։
Համաձայն վիճակագրության՝ ՀՀ-ում և Արցախում բուժվում է քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների 70%-ը։
«City of smile/Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանն է։
Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…
Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…
Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…
Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…