Հայաստան

Իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն. ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհրդի հայտարարությունը

ԲՀԿ քաղաքական խորհուրդը խստորեն դատապարտում է իշխանության կողմից ԲՀԿ նախագահի և կուսակցական գործիչների հանդեպ իրականացվող քաղաքական հետապնդման ու էժանագին մեթոդներով հաշվեհարդարի փորձերը:

Ակնհայտ է, որ ամենը սկսվեց Գագիկ Ծառուկյանի հունիսի 5-ին հայտնի ելույթից հետո, որտեղ նա մատնանշեց կառավարության ձախողումներն ու տապալումները՝ նշելով կոնկրետ ոլորտներ: Սոցիալ տնտեսական խայտառակ ցուցանիշներ, բանկային «գերության» մեջ գտնվող հարյուր հազարավոր քաղաքացիների վիճակ, փլուզման եզրին կանգնած տնտեսության ամբողջական ճյուղեր, գործազրկության ահռելի աճ, համավարակի դեմ պայքարի տապալում, ռազմավարական դաշնակիցների հետ հարաբերություններում աններելի լարվածություն:

Հենց այս խնդիրների բարձրաձայնումից և կառավարության կազմի 100 տոկոսի հրաժարականի պահանջից հետո իշխանությունների կողմից սանձազերծվեց քաղաքական հետապնդումների շարք Բարգավաճ Հայաստան կուսակցության ներկայացուցիչների նկատմամբ: Չունենալով քաղաքական հակափաստարկներ, իշխանությունն անցավ բարոյական բոլոր կարմիր գծերն ու այսօր բացահայտ ոտնահարում է մարդու իրավունքներն ու պատգամավորի, քաղաքացու անձնական կյանքի անձեռնմխելիության իրավունքը։ ԵԽ անդամ, միջազգային բազմաթիվ կառույցների անդամ Հայաստանում իշխանությունը կոպտորեն խոչընդոտում է իր մասնագիտական գործունեությունը կատարող պատգամավորների եւ քաղաքական գործիչների աշխատանքը՝ փորձելով լռեցնել՝ քաղաքական հաշվեհարդարներ տեսնելով, անձնական ձայնագրություններ հրապարակելով, ինչը օրենքի եւ միջազային բազմաթիվ կոնվենցիաների կոպտագույն խախտում է։

Մենք արձանագրում ենք, որ անկախ Հայաստանի պատմության մեջ երբեք չի եղել նման «խաղի կանոն» և քաղաքական ամենաբարդ հարաբերությունների դեպքում անգամ անձնական կյանքը, ընտանիքը, երեխաները եղել են անձեռմխելի թեմաներ։ Երկրի, քաղաքացու առջեւ այս դժվարին ժամանակներում ծառացած սոցիալական կարեւորագույն խնդիրները լուծելու փոխարեն իշխանությունն իր ամբողջ ռեսուրսն ու ֆեյք ինդուստրիան, որի վրա պետական հսկայական միջոցներ են ծախսվում, ուղղել է ԲՀԿ նախագահի եւ ԲՀԿ պատգամավորների հանդեպ անբարո քաղաքական հաշվեհարդարների կազմակերպմանը, որեւէ բարոյական արգելքի, այդ թվում՝ ընտանիք ու անձնական կյանք մտնելու բարոյական արգելքի առաջ չկանգնելով։

ԲՀԿ քաղաքական խորհուրդը կոչ է անում իշխանությանը՝ ձեռնպահ մնալ խուլիգանական արարքներից։ Իսկ միջազգային կառույցներին եւ իրապաշտպան կազմակերպություններին հորդորում ենք անարձագանք չթողնել ՀՀ պատգամավորների, քաղաքական գործիչների հանդեպ իշխանության կողմից սանձազերծված այս անբարո արշավը, քանզի իշխանության ընտրած այս ճանապարհը ամենակարճ ճանապարհն է դեպի բռնապետություն։

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կոչ է անում բոլոր քաղաքական և հանրային շրջանակներին, քաղաքացիական հասարակությանը, գիտակից հասարակությանը. Սա քաղաքական հայացքների խնդիր չէ, սա այլևս արժանապատվության և մարդու անձնական կյանքի անձեռնմխելիության խնդիրն է: Բարձրաձայնեք ձեր վրդովմունքը, միասին մերժենք անհատի և ընտանիքների վարկաբեկման ճղճիմ փորձերը։

editors

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

12 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

12 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

12 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

13 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

13 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

13 hours ago