Հայաստան

Տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք․ Թորոսյան

ՀՀ Կառավարության այսօրվա նիստում, արձագանքելով վարչապետի այն հարցին, թե ինչպիսին է առողջապահական համակարգի ծանրաբեռնվածությունն այս պահին, ԱՆ Արսեն Թորոսյանն ասաց, որ տանը սպասող քաղաքացի արդեն մի քանի օր է՝ չունենք, բայց և ամենօրյա վիճակագրությունը բացասական միտում ցույց չի տալիս։

«Շատ փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը, և նրանք պետք է տեղափոխվեն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը առավոտյան ժամը 09։00-ի դրությամբ 13 է։ Համակարգի ծանրաբեռնվածությունը, իհարկե, մնում է լարված այնքանով, որ այս նոր մարտահրավերը դեռ մեծ ռիսկ է պարունակում բոլորիս համար։ Մենք պետք է շարունակենք բոլոր ծավալված հիվանդանոցների ինտենսիվ աշխատանքը եւ նաեւ շարունակենք ծավալումը: Դեռ նոր ծավալումներ լինելու են մոտակա թե՛ շաբաթներին, թե՛ ամիսներին։ Եթե 2 բառով ասեմ, վիճակը մնում է կայուն, բայց՝ ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց նաև էական դրական միտում էլ չկա»,- հայտարարեց Թորոսյանը։  

Նիկոլ Փաշինյանը նաեւ արձագանքեց Կառավարության նախորդ նիստից հետո ծավալված այն քննարկումներին, թե ինչպես է ստացվում, որ պատվաստանյութ չկա, բայց ՀՀ Կառավարությունն ու առողջապահության նախարարությունը բանակցում են պատվաստանյութ ձեռք բերելու համար։

«Ուզում եմ պարզաբանել՝ քանի որ ամբողջ աշխարհը սպասում է պատվաստանյութի, մարդիկ գոյություն չունեցող, սակայն սպասվող պատվաստանյութի ձեռքբերման համար հերթ են կանգնում, ու, ըստ էության, հիմա կան երկրներ, որոնք, ըստ էության, արդեն իրականացրել են գնում, այսինքն՝ գումար են փոխանցել եւ ահռելի քանակությամբ այդ ապագա պատվաստանյութը ձեռք բերել։ Դա նաեւ մտավախություններ է առաջացնում, որ պատվաստանյութի ստեղծման պահից խմբաքանակներն ամբողջությամբ կհայտնվեն մի քանի երկրների տրամադրության տակ, եւ մեխանիզմներ են մտածվում, թե ինչ անել, որպեսզի դա տեղի չունենա»,- ասաց վարչապետը։

Արսեն Թորոսյանը պատասխանեց, որ իրականում բազմաթիվ պատվաստանյութեր կան.

«Խոսքը վերջնական հաստատում ստանալու մասին է, ավելին ասեմ՝ ընկերություններ կան, որ արդեն տասնյակ հազարներով դրանք արտադրել են։ Այստեղ խոսքը միայն հաստատում ստանալուց հետո արագ բաշխման մասին է, ոչ թե այդ ապրանքների լինել կամ չլինելու»։

editors

Recent Posts

Բալայանը Եվրաջասթի նախագահին է հանձնել Համագործակցության մեդալը

Սեպտեմբերի 30-ին ԵՄ ՀՀ առաքելության ղեկավար դեսպան Տիգրան Բալայանը հանդիպել է Եվրաջասթի նախագահ Լադիսլավ Համրանին։…

3 mins ago

ԱՄՆ-ում «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի

ԱՄՆ-ի հարավ-արևելյան նահանգներում անցյալ շաբաթվանից մոլեգնող «Հելեն» փոթորկի զոհերի թիվը հասել է 133-ի։ Սեպտեմբերի 30-ի…

11 mins ago

Ադրբեջանը նոր դեսպան է նշանակել Ռուսաստանում

Ռահման Մուստաֆաևը նշանակվել է Ռուսաստանի Դաշնությունում Ադրբեջանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ ԱՊԱ գործակալությունը հայտնում…

16 mins ago

Կիևը սեփական զենքով կարող է հարվածել Ռուսաստանի խորքերը․ Միլլեր

Կիևի ռեժիմը կարիք չունի Վաշինգտոնից թույլտվություն խնդրելու Ռուսաստանի տարածքում հեռահար հարվածներ հասցնելու համար, եթե դրանք…

34 mins ago

Նաիրի Զարյան 17-ի գաղտնիքը

«Իրականում Բաբայանը անհաջող փորձ է անում ստեղծելու արցախյան ոչ կառավարական կառույց, որպեսզի Արցախի պետական ինստիտուտները…

42 mins ago

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին

ՆԱՏՕ-ն ուշադիր հետևում է Լիբանանում տիրող իրավիճակին, բայց այնտեղ որևէ դեր չի խաղում և հուսով…

51 mins ago