Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի նախկին տեղակալ, «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Դատարանը համարձակություն չունեցավ իրականացնել իրական արդարադատություն:
Փաստաբան Արամ Վարդևանյանի միջնորդությունն Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին մերժվեց:
Արամ Վարդևանյանը միջնորդությամբ ամբողջությամբ հիմնավորել էր, որ քրեական հետապնդումն անօրինական է:
Քաղաքական հետապնդումը շարունակվում է, որը երկար չի տևելու…

















