Հայաստան

Բուժումն ավարտած փոքրիկ Էլենի և ծնողների նախաձեռնությունը

«Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի շահառու, բուժումն արդեն ավարտած Էլենի ու իր ծնողների նախաձեռնությամբ հիմնադրամի հանգանակության արկղ է տեղադրվել Արտաշատում իրենց պատկանող  խանութում:

Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի Ֆեյսբուքյան էջը:

«Աշխատանքային շաբաթը եզրափակենք հուզիչ նորությամբ․ մեր սիրելի Էլենը, որն արդեն բուժումն ավարտել է և տանն է, շատ էր ուզում աջակցել ներկայումս բուժում ստացող մյուս բալիկներին։ Այսպիսով՝ Էլենը և նրա ծնողները հանդես եկան նախաձեռնությամբ: Արտաշատ քաղաքում գտնվող և իրենց պատկանող խանութում օրեր առաջ տեղադրվել է «Ժպիտների քաղաք» բարեգործական հիմնադրամի հանգանակության արկղը, որի մեջ հավաքված ողջ գումարը կփոխանցվի հիմնադրամին՝ քաղցկեղ և արյան հիվանդություններ ունեցող երեխաների բուժման ծախսերը հոգալու նպատակով»,- տեղեկացրել են հիմնադրամից ու շնորհակալություն հայտնել Էլենին և նրա ընտանիքին՝ իրենց ստացած հոգատարությունը այս ձևով վերադարձնելու համար։

editors

Recent Posts

Պետական միջոցառումներին օրհներգը կհնչի կենդանի կատարմամբ

Պետական միջոցառումների ժամանակ պարտադիր կդառնա օրհներգի կենդանի կատարումը. կառավարությունը համապատասխան որոշում է ընդունել։ «Ցանկացած միջոցառում,…

2 minutes ago

Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ. Հակոբյան

«Ես հայ ժողովրդի պատմության ամենաբարձր կուսակցության անդամ եմ ինձ համարում, նորից թույլ տվեք կրկնել՝ ես…

21 minutes ago

Նախագահ Թրամփը հավատարիմ է այս գործընկերությանը, ես՝ նույնպես. Վենս

ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը X-ի իր էջում գրառում է կատարել Հայաստան և Ադրբեջան կատարած…

41 minutes ago

ԱՄՆ-ն ու ՌԴ-ն համեմատելիս պետք է հրաժարվենք էմոցիաներից ու գնահատենք չափելի ցուցանիշները

«Հանուն հանրապետության» կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը գրել է. ԱՄՆ-ն ու Ռուսաստանը համեմատելիս պետք է հրաժարվենք…

15 hours ago

«Խաղաղության օրակարգը Վենսի այցի կենտրոնում»

Հայաստանի ԳԽ և ԼՂ ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է․ Վենսի…

16 hours ago

Մինչև 2046թ. ատոմակայանի վերաբերյալ պետք է կայացվեն որոշումներ. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետներին։ «Մենք գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի…

18 hours ago