Facebook
11.07.2020

Տեղյա՞կ եք, որ Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն անելիս հղում են անում ձեր բարձր անվանը. իմքայլական նախկին պատգամավորը՝ պարետին

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Էդգար Առաքելյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ դիմել է ՀՀ պարետ Տիգրան Ավինյանին՝ նշելով, որ «Հայաստանում ներկայումս ամեն տեսակի ստորություն անելիս» հղում են անում պարետի բարձր անվանը:

«Տեղյա՞կ եք արդյոք, որ բնակավայրերից շատ հեռու, կատարյալ ամայության մեջ, խոր ձորերում, բնության գրկում հանկարծ ժայռի հետևից ոչ ծառայողական մեքենայով դուրս են պրծնում մեր փառապանծ ոստիկանները ու հարյուրավոր կիլոմետրեր կտրած, չորս ամիս տանը ինքնամեկուսացած ու թթվածնի կարոտ քաղաքացիներին իջեցված դիմակի համար տուգանում՝ հարամ անելով ամբողջ հանգիստն ու գցելով ծայրահեղ նյարդային վիճակի մեջ։ Կխնդրեմ կառավարությունից, ԱԺ-ից կամ հենց պարետատնից գոնե մեկը պատասխանի՝ արդյո՞ք սրա համար է ընդունվել այդ որոշումը։ Արդյո՞ք այդ նույն ձորում, բնակավայրից դուրս եթե տեսնեին ինձ ու ընտանիքիս անդամին, բայց ոչ թե մեքենայի մեջ, այլ խոտերի մեջ առանց դիմակ հանգիստ զբոսնելիս, իրավունք կամ որևէ պատճառ կունենայի՞ն մեզ տուգանելու։ Արդյո՞ք մենք որևէ կերպ մեր վարքագծով նպաստել ենք վարակի տարածմանը կամ դրսևորել ենք անարգանք հասարակական կարգի նկատմամբ։ Արդյո՞ք չեք զգում, որ լրիվ հարթ տեղը ձեր դեմ եք տրամադրում ձեր հանդեպ միանգամայն լոյալ քաղաքացիներին։ Եվ վերջապես, արդյոք ե՞րբ եք պատրաստվում վերջ տալ այս կրկեսին։ Ձախ նկարում՝ իմ մեքենան, որն ուղևորվում էր դեպի Ջերմուկի ջրվեժ, աջից՝ խրոխտ կապիտան Բագրատյանը՝ պարետի անունից «կրակ արձակելիս»,- գրել է Առաքելյանը:

© factor.am

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50

«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36

Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15

Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47

Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28

Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31

ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13

Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54

Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21

Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08

«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54

Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42