Գլխավոր

Բաքվում տեղի ունեցող ցույցերը վկայում են Ադրբեջանի ներքին պառակտվածության մասին

Սահմանային լարվածության պայմաններում սովորաբար երկրներում ակտիվանում է ընդդիմության գործունեությունը, թեև պետք է հակառակը տեղի ունենար: Դրա վառ ապացույցը Բաքվում ամբողջ նախորդ գիշեր տեղի ունեցող ցույցերն էին, երբ մի խումբ ծայրահեղականներ, մեղադրելով Ադրբեջանի նախագահին անգործության մեջ, պահանջում էին իրենց երկրի Պաշտպանության նախարարի հրաժարականը՝ հորդորելով պատերազմ հայտարարել, իսկ իրենց թույլ տալ մեկնել առաջնագիծ:

Դատելով Բաքվի ոստիկանների կողմից գազային միջոցներով ցույցը ցրելու հանգամանքից՝ կարելի է ենթադրել, որ ցույցերը կազմակերպվել են տվյալ երկրի ընդդիմադիր ուժերի կողմից, որոնք պարբերաբար Ալիևին մեղադրում են անգործության և Ղարաբաղի քարտը իրեն պետք եղած ժամանակ խաղարկելու մեջ:

Կարևոր է արձանագրել, որ այս պահին հայ-ադրբեջանական սահմանում իրավիճակը հարաբերականորեն հանգիստ է:

Ըստ տարբեր միջազգային փորձագետների՝ Ադրբեջանը այս պահին պատրաստ չէ լայնամասշտաբ պատերազմի: Դրա մասին են վկայում վերջին օրերին նրա տարածքային, թանկարժեք տեխնիկայի, և բարձրաստիճան պաշտոնյաների կորուստները: Նախօրեին տեղի ունեցող ցույցերը իրականում վկայում են Ադրբեջանի թուլացած լինելու և ներքին պառակտվածության մասին:

Նման պայմաններում հարկ է գիտակցել, որ, ինչպես մենք ենք նկատում հակառակորդի ներքին պառակտվածությունը, նույնն էլ նկատում են նրանք, ուստի այս օրերին ընդդիմության ներկայացուցիչները պետք է զերծ մնան անհարկի արտահայտություններից և քաղաքական ակցիաներից:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

9 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

9 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

9 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

9 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

10 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

10 hours ago