Գլխավոր

Փաշինյանի` «հող հանձնելու» միֆը օդ ցնդեց` հերքելով ընդդիմության մեղադրանքները

Հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից վերջին օրերին տիրող աննախադեպ ագրեսիան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման օրոք, ըստ էության, առաջին ռազմական գործողությունն էր, որի ընթացքում վերջինս հնարավորություն ուներ իրեն դրսևորելու որպես երկրի գերագույն գլխավոր հրամանատար:

Փաշինյանը իր հստակ և ճիշտ քայլերով վերջին օրերին ցրեց այն բոլոր միֆերը, որոնք ընդդիմությունը հյուսել էր նրա շուրջ՝ հնարավոր ռազմական գործողությունների դեպքում:

Առաջին միֆը տարածքների հանձնման միֆն է: Իհարկե, Փաշինյանը բազմիցս նշել է, որ առանց Հայաստանի և Արցախի ժողովրդի որոշման նա որևէ փաստաթուղթ երբևէ չի ստորագրի, որը կվերաբերի թեկուզ մի թիզ հող հանձնելուն: Այդուհանդերձ, դավադրության տեսության ներկայացուցիչները շարունակում էին պնդել, որ երբ գան ռազմական գործողությունները, մենք կտեսնենք, թե ինչ է կատարվելու: Ինչպես նկատում ենք, ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը ունի նոր տարածքներ և աշխարհագրական, ստրատեգիական բացառիկ նշանակություն ունեցող հակառակորդի դիրք: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի հնչեցրած «նոր պատերազմ, նոր տարածքներ» թեզը լիարժեք աշխատում է, և եթե անգամ Հայաստանի կառավարման պատմության մեջ եղել են ղեկավարներ, որոնք բանակցել են տարածք զիջելու շուրջ, ապա դա Նիկոլ Փաշինյանը չի եղել:

Դրանից բացի դավադրության տեսության մասնակիցները Փաշինյանին մեղադրում էին բանակցային գործընթացին բավականաչափ լավ չտիրապետելու մեջ, սակայն Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի հրաժարականը ապացուցեց բանակցային սեղանին հայկական կողմի՝ իրավիճական լիակատար տիրապետելու փաստը:

Հերքելով Փաշինյանի շուրջ տարածված վերջին միֆը, թե իբրև վերջինս լավ չի կարողանա պատկերացնել բանակի կառուցվածքը՝ միայն կարող ենք նշել, որ նրա կառավարման օրոք բանակը ձեռք է բերել բազմաթիվ նոր և արդիական զինատեսակներ, մենք հասել ենք այն բանին, որ սահմանային աննախադեպ լարվածության պայմաններում, մարտական գործողություններում չի ներգրավվում ոչ մի ժամկետային զինծառայող, իսկ ՀՀ և Արցախի զորամասերի ճնշող մեծամասնությունը ստանում է արժանավայել և որակյալ սնունդ:

Նելլի Խաչատրյան
editors

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

9 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

11 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

12 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

12 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

12 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

13 hours ago