Գլխավոր

Ադրբեջանում ստում են բոլորը

 

Ալիևը հայտարարում է, որ իրենց հատուկ չեն կեղտոտ մեթոդները, ստերն ու զրպարտությունները, բայց արի ու տես, որ Ադրբեջանում ստում են բոլորը՝ նախագահից մինչև ստորին չինովնիկ, լրատվությունն ու պատկան մարմինները՝ փորձելով ժողովրդի շրջանում բորբոքել պատերազմելու ցանկությունն ու հայատացությունը։

Վերջին օրերին լրատվական դաշտը ոչ միայն հակահայկական գլխագրերով կեղծ լուրեր է տարածում, այլ որպես լրատվության աղբյուր վկայակոչում է ռազմաքաղաքական ղեկավարությանը։

Դիցուք՝ ադրբեջանական կայքը, «գոհունակությունը չթաքցնելով», հրապարակել է «Հայաստանում սկսվել է զինծառայություն անցած և հաշմանդամություն ստացած կամավորների հավաքագրումը» վերտառությամբ նյութ՝ նշելով, որ այդ մասին հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։ Զավեշտալի, նաև խոսուն է, որ մի ամբողջ երկրի զինված ուժեր ստիպված է դիմել կեղծիքի ու ստի՝ թաքցնելու համար սեփական ապաշնորհությունը։ Ակնհայտ է՝ ռազմական ղեկավարությունը անհույս ջանքեր է գործադրում խարխլվող հեղինակությունը փրկելու և վերջին մարտական անհաջողությունները կոծկելու համար։

Ստելուց նույնիսկ չի կարմրում Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլանդ Բյուլբյուլօղլին, որ ռուս լրագրողներին, մատնանշելով Բաքվի ցույցերը, հավաստիացնում է, որ Ադրբեջանի բարձրաստիճան այրերը խաղաղության են ձգտում, բայց 10 միլիոն ադրբեջանցիները սպասել չեն ուզում, միայն պատերազմ են պահանջում…Էստեղ անհասկանալի է՝ Ալիևն է ստում՝ հայտարարելով ընդամենը 150 կամավորների մասին, թե՞ դեսպանը, ինչևէ…

Ինչպես ասում են՝ չենք վիճարկում, չենք կասկածում, չենք զարմանում։ Մեր աչքով տեսանք՝ ոնց էին թուրքական ծիրանը Մոսկվայում տրորում արյան ծարավ ձեր հայրենակիցները։ Տեսել ենք, վաղուց գիտենք՝ ձեր հերոսներն են մարդասպան ռամիլսաֆարովները, որ կեսգիշերին իրականացրած ոճրագործություններով են հերոսանում։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Մոսկվան եւ Բաքուն ամրապնդում են ամբողջատիրական համակարգերի սերտաճումը

Հոկտեմբերի 4 –ին Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Լավրովն ընդունել է Մոսկվայում Ադրբեջանի նորանշանակ դեսպան Ռահման…

11 hours ago

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ Քաղաքապետարան

Ազատության հրապարակն այս օրերին մարդաշատ էր․ «Գիտության շաբաթ», որի ընթացքում պատանիներն ու երիտասարդները հնարավորություն ունեցան…

13 hours ago

Կաթողիկոսը մեկնել է ԱՄՆ Հայոց Արևելյան թեմ

Հոկտեմբերի 6-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը հայրապետական այցով մեկնեց ԱՄՆ…

14 hours ago

Լճկաձորում մի քանի ժամ գազ չի լինի

Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 10:30-ից մինչև ժամը 14:00-ն, կդադարեցվի Տավուշի մարզի Լճկաձոր բնակավայրի գազասպառողների գազամատակարարումը։ Գազամատակարարումը…

14 hours ago

Մայր Աթոռում Պատարագից հետո ուխտավորներին մատաղ է բաժանվել

Հոկտեմբերի 6-ին՝ Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ,…

14 hours ago

Հայտնաբերվել է զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով

Հոկտեմբերի 6-ին՝ ժամը 10:00-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Վահե Բագրատի Հարությունյանի դին՝…

15 hours ago