Հայաստան

Փաշինյանի կոչից հետո հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կոչից հետո 2 ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ են եղել Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին:

Այս մասին Փաշինյանը գրել է «Ֆեյսբուքի» իր պաշտոնական էջում:

«Վերջին երկու ժամվա ընթացքում հարյուրավոր փոխանցումներ եղան Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին: Շնորհակալ եմ, սիրելի հայրենակիցներ: Սա ոչ միայն նյութական, այլեւ շատ ավելի մեծ բարոյական աջակցություն է մեր բանակին, մեր պետությանը»,– գրել է Փաշինյանը:

Վարչապետը կրկին խնդրել է ձեռնպահ մնալ բանակի համար որևէ գույք ձեռք բերելու նախաձեռնությունից:

«Այդ գույքի համար ծախսվելիք գումարը պարզապես փոխանցեք Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին, որի գործունեությունը լիարժեք թափանցիկ է, և գտնվում է օրենքով նախատեսված վերահսկողության ներքո»,- նշել է վարչապետը:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը բանակին օգնելու ցանկություն ունեցողներին՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամին գումար փոխանցելու կոչ էր արել մոտ երկու ժամ առաջ:

editors

Recent Posts

ՀՀ ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը Էստոնիայում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության նախաձեռնությամբ և էստոնական «Proud Engineers» թվային վերափոխման խորհրդատվական ընկերության հրավերով,…

4 hours ago

Հայաստանում կանցկացվեն Վրաստանի մշակույթի օրեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Վրաստանի դեսպան…

4 hours ago

Ստամբուլում կկայանա Ռուսաստանի և ԱՄՆ-ի երկրորդ հանդիպումը

ՌԴ-ն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցին է փոխանցել 30-օրյա հրադադարի ընթացքում…

4 hours ago

Գերմանիան ռազմական աջակցություն կցուցաբերի Ուկրաինային մինչև 2029թ․

Գերմանիան Ուկրաինային կտրամադրի ավելի քան 11 միլիարդ եվրո ռազմական օգնություն մինչև 2029 թվականը, այդ թվում՝…

5 hours ago

Կարևորվել է Հայաստանի և Չեռնոգորիայի միջև համագործակցության զարգացումը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական գործերի փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչի գլխավորած պատվիրակությանը:…

5 hours ago

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆիլիպ Իվանովիչին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Չեռնոգորիայի արտաքին և եվրոպական հարցերով փոխվարչապետ Ֆիլիպ Իվանովիչին: Վարչապետը ողջունել…

6 hours ago