Հայաստան

Տեղեկատվական պատերազմի խրոնիկան ներսից և դրսից | fip.am

Հուլիսի 12-ին, երբ հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ, հրապարակվեցին ուղեցույցներ, թե ինչպես պետք է վարվել տեղեկատվության հետ պատերազմի ժամանակ։
Չնայած դրան՝ հայկական որոշ լրատվամիջոցներ, ինչպես նաև նախկին իշխանության և ընդդիմության ներկայացուցիչներ մեղադրեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանությանը պատերազմ հրահրելու, դիվանագիտական ճակատում թերի աշխատելու, խաղաղություն մուրալու և ինֆորմացիա թաքցնելու մեջ։ Դրա հետ մեկտեղ, ադրբեջանական կողմն անցել էր մասշտաբային տեղեկատվական գրոհի։
Ադրբեջանական կողմի գրոհը տեղեկատվական տիրույթում
Տեղեկատվական անվտանգության փորձագետները զգուշացնում էին, որ ադրբեջանական ծառայությունները հայ օգտատերերի կոտրված հաշիվների միջոցով ապատեղեկատվություն են տարածում իշխանությունների անունից։
Պաշտպանության նախարարության նախկին և ներկա խոսնակները ևս պարբերաբար զգուշացնում էին, որ տեղեկատվական տիրույթում ադրբեջանցիներն ակտիվ գործողություններ են վարում, պետք չէ հավատալ թեժ մարտերի, կորուստների, արյան պակասի և նմանատիպ այլ լուրերի ու SMS-ների, և հորդորում էին հետևել միայն պաշտոնական լրահոսին։
Տարբեր օգտատերերի էջեր կոտրելով՝ ֆեյսբուքյան խմբերում սկսեցին տարածվել հայտարարություններ, թե իբր ըստ բանակում ծառայող եղբորից ստացված հաղորդագրության՝ հայկական բանակն ավելի քան 44 զոհ է ունեցել, կամ՝ թե հայկական կողմը կորցրել է 12 մարտական հենակետ և Փաշինյանը խաբում է մարդկանց, կամ՝ թե 70 զոհ և 300 վիրավոր կա, իսկ հիվանդանոցներում տեղ չկա և իրականությունը թաքցնում են ժողովրդից։
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

 

editors

Recent Posts

Մեսսիի գոլը հաղթանակ է պարգևել «Ինտեր Մայամիին»

«Ինտեր Մայամին» MLS-ի կանոնավոր առաջնության 5-րդ տուրում սեփական հարկի տակ 2-1 հաշվով հաղթել է «Ֆիլադելֆիա…

13 minutes ago

Ռուսաստանը դեմ է Եվրոպայից Ուկրաինա խաղաղապահներ ուղարկելուն

Ռուսաստանը կտրականապես դեմ է Կիևին զենք մատակարարող երկրներից Ուկրաինա խաղաղապահ ուժերի տեղակայմանը։ Այս մասին հայտնում…

36 minutes ago

Մեզ տրված քվեները չենք փոշիացնելու․ Սարիկ Մինասյան

Գյումրու ՔՊ թեկնածու Սարիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ Հարգելի՛ գյումրեցիներ, սիրելի՛ համաքաղաքացիներ, շնորհակալ…

48 minutes ago

Շուլցը դատապարտել Է Թրամփին

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը աջակցել է Կանադային Դոնալդ Թրամփի հետ առճակատման հարցում՝ մաքսային սակագների և…

1 hour ago

ՀՀ-ն նախատեսո՞ւմ է անդամավճար վճարել ՀԱՊԿ բյուջե. ԱԳՆ-ի մեկնաբանությունը

Արդյոք Հայաստանը նախատեսո՞ւմ է տարեկան անդամավճարները վճարել ՀԱՊԿ բյուջե։ Sputnik Արմենիայի հարցմանն ի պատասխան՝ ՀՀ…

1 hour ago

«20,000 ծառերի մեջ սակուրաները կազմում են ընդամենը 100-ը». Բեգոյան

«Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը մանրամասն ներկայացրել է, թե 45 հա…

2 hours ago