Facebook

Վեթինգը սկսված է. գնում ենք համակարգային առողջացման. Արման Բաբաջանյան

Հուլիսի 17-ին Բարձրագույն դատական խորհուրդը, քննության առնելով գլխավոր դատախազի կողմից ներկայացված միջնորդությունները ՀՀ սնանկության դատարանի դատավորներ Գևորգ Նարինյանի և Արա Կուբանյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու համաձայնության հարցի վերաբերյալ, որոշել է միջնորդությունները բավարարել:

Այսինքն՝ ԲԴԽ-ն համաձայնություն է տվել դատավորների նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ: Արդեն այսօր Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ ՀՀ սնանկության դատարանի դատավոր Գևորգ Նարինյանը երկու ամսով կալանավորվել է։

Սնանկության դատարանի դատավորների նկատմամբ տեղի ունեցած այս իրավական քայլերը դատական համակարգում կատարվող մեծ, չափազանց մեծ գործընթացի սկիզբն են միայն։ Սա կարևոր քայլ է դատավորների շրջանում համատարած վեթինգի՝ զտման ուղղությամբ, թեև իհարկե երկու դատավորների կալանավորման մասին տեղեկությունը դեռևս վաղ է համարել որպես վեթինգի գործընթացի մեկնարկ։

Այդուհանդերձ, տեղի ունեցածը պետք է մեծ առաջընթաց համարել դատական համակարգի առողջացման բազմաշերտ գործընթացի առումով։ Սա, կրկնում եմ, գործընթացի սոսկ մեկնարկն է, և առաջիկայում այս ոլորտում զարգացումները խոստանում են լինել շատ ավելի հետաքրքիր ու դրամատիկ։ Հայաստանի դատական համակարգը շուրջ երեք տասնամյակ գտնվել է կոռումպացված, հանցավոր կապեր ունեցող, պահի իշխանությունների ու օլիգարխների ազդեցության տակ գտնվող դատավորների տիրապետության տակ, և այդ համակարգի մաքրազերծումը ենթադրում է լայնածավալ աշխատանք։

Դրան զուգահեռ մեր դատական համակարգում եղել են ու կան բազմաթիվ անբասիր, նվիրյալ ու պրոֆեսիոնալ դատավորներ, որոնք այս գործընթացի ամենաառաջին շահառուներն են, քանի որ համակարգի զտումից հետո նրանք այլևս կկարողանան առանց հանրային պարսավանքի իրականացնել դատավորի բարձր կոչումն ու առաքելությունը։

Տեղի ունեցող այս զարգացումների խորապատկերում, մեղմ ասած, տարակուսելի պետք է համարել Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի վերջին հայտարարությունն այն մասին, թե անցած երեսուն տարիներին Հայաստանում որևէ ապօրինի դատական ակտ չի կայացվել։ Իր այս հայտարարությամբ ԲԴԽ նախագահը փաստացի ստանձնել է անցած տասնամյակներին կայացված հանցավոր, ապօրինի վճիռների հանցակցությունը, իսկ այդպիսի վճիռները կարելի է հաշվել տասնյակներով, եթե ոչ՝ հարյուրներով։

Եվ այս հայտարարությունը ծանր, չափազանց ծանր հետևանքներ է ունենալու անձամբ Ռուբեն Վարդազարյանի համար, քանի որ նա՝ նաև նման հայտարարություններով, իրականացնում է հանցավոր դատավորներին երաշխավորելու ու հովանավորելու իր անփառունակ առաքելությունը՝ դատական համակարգի արմատական բարեփոխումների նախաձեռնող ու աջակից լինելու փոխարեն։

Բազմաթիվ առիթներով ասել եմ, նաև այս առիթով կրկնում եմ՝ դատական համակարգի արմատական բարեփոխումների գործընթացը պետք է սկսել հենց Բարձրագույն դատական խորհրդից, որն իր ներկայիս կազմով ու հատկապես նախագահով ուղղակի խոչընդոտ ու պատվար է դարձել դատաիրավական ոլորտի առողջացման ճանապարհին։

editors

Recent Posts

Ապրիլի 3-7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին օրվա ընթացքում, 5-ին՝ երեկոյան ժամերին, 6-ի գիշերը՝ սպասվում է…

16 minutes ago

ՔՊ-ն ԲԴԽ անդամի 3 թեկնածու է առաջադրել

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարություն է տարածել Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների առաջադրման մասին։…

22 minutes ago

Գնդակը Հայաստանի դաշտում է. Ալիև

Իլհամ Ալիևը կրկին խոսել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու առանցքային պայմանների մասին, որոնք…

36 minutes ago

ՀՀ-ի և Վիետնամի միջև առևտրաշրջանառությունը վերջին տարիներին արագ տեմպերով աճում է. Արշակյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով մեր երկրում է Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության Ազգային ժողովի նախագահ…

47 minutes ago

Վերջին 3 տարում տնկվել է 20.192 նոր ծառ. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարել է, թե Երևանում վերջին 3 տարում տնկել ենք 20.192 նոր…

1 hour ago

Այսօր Հայաստանի և Ադրբեջանի դիրքորոշումները բավականին մոտ են. Ալիև

«Ես կարծում եմ, որ այսօր Ադրբեջանի և Հայաստանի դիրքորոշումները խաղաղության հասնելու հարցում բավականին մոտ են…

2 hours ago