Տարածաշրջան

Անկարայի դիրքորոշումը շատերի կողմից բնորոշվեց որպես «օսմանյան մտածելակերպ»

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Sabq էլեկտրոնային թերթը հրապարակել է «Փնտրեք կոտորածներ և զենքեր… Էրդողանը բորբոքում է երկու երկրների միջև առկա մարտերը և սպառնում դրանցից մեկին» վերտառությամբ հոդված, որում անդրադարձել է հայ-ադրբեջանական սահմանի լարվածությանը և Թուրքիայի սադրիչ հայտարարություններին։

«Շարունակելով իր գաղութարար մոտեցումը, որի վկայությունն է օսմանյան սուլթանների պատմությունը՝ Թուրքիան օգտագործեց սահմանային վեճի հնարավորությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանային արյունալի բախումներից հետո՝ երկու կողմերի միջև խաղաղության հաստատմանն ուղղված միջազգային ջանքերին զուգահեռ։

Դա արտացոլվեց Ադրբեջանի ՊՆ փոխնախարարի Անկարա կատարած այցի ընթացքում Թուրքիայի կողմից արված հայտարարության մեջ, որում նշվեց, որ Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը պատրաստ է ռազմական աջակցություն ցուցաբերել Ադրբեջանին։

Հինգշաբթի առճակատումները վերսկսեցին Հայաստանի և Ադրբեջանի միջև հյուսիսային սահմանին՝ ըստ երկու երկրների պաշտպանության նախարարության հայտարարության։ Երկու նախարարությունները հանդես եկան առանձին հայտարարություններով հինգշաբթի առավոտյան. «Մարտեր են տեղի ունենում» երկու երկրների հյուսիսային սահմանին։ Բաքուն և Երևանը հաստատեցին, որ պատասխանել են մեկը մյուսի հարձակմանը։

«Sky News Arabia»-ի փոխանցմամբ՝ տասնամյակներ շարունակվող երկու հակամարտող երկրների միջև ռազմական գործողությունները եռօրյա դիմակայությունից հետո դադարել էին չորեքշաբթիից մինչև հինգշաբթի առավոտյան։

Այդուհանդերձ, երևում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունը բորբոքելու Թուրքիայի մտադրությունները կասեցվել են, այն պարագայում, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ավելի վաղ սպառնացել էր Հայաստանին՝ ասելով, որ չի հապաղի դեմ կանգնել Ադրբեջանի վրա հարձակմանը։
Անկարայի դիրքորոշումը Երևանի նկատմամբ շատերի կողմից բնութագրվեց որպես «օսմանյան մտածելակերպ», որի դրույթներով Թուրքիան ներկայումս առաջնորդվում է միջազգային քարտեզի վրա։

Հակամարտության արմատները տանում են Առաջին համաշխարհային պատերազմ, երբ Օսմանյան կայսրությունը մեղադրվեց հայերի դեմ կոտորածներ իրականացնելու մեջ։

Ներկայիս թուրքական դիրքորոշումը դիտորդների կողմից մեկնաբանվում է որպես Հայաստանի հետ հակամարտության միջոցով Ադրբեջանի վրա ազդեցության մեծացման փորձ, և, կարծես, թուրքական իշխանություններն այս լարվածությունը դիտարկում էին որպես զենքի առավել շատ գործարքներ կնքելու հիանալի հնարավորություն»։

editors

Recent Posts

Սպանդարյան բնակավայրի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին վերաօծվել է

Շիրակի մարզպետարանից հայտնում են․ Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանն այսօր ներկա է գտնվել Արթիկ համայնքի Սպանդարյան…

10 hours ago

Բանախոսություն ունեցա ՔՊ Ժողովրդավարության դպրոցում․ վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ու գրել․ ««Որտեղ հաց, այնտեղ կաց».…

10 hours ago

Երևանը մեր հավաքական նկարագրի ու դիմագծի արտահայտությունն է․ նախագահ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի շնորհավորական ուղերձը․ Սիրելի հայրենակիցներ, Շնորհավորում եմ բոլորիս Էրեբունի-Երևանի 2806-ամյա հոբելյանի առթիվ:…

10 hours ago

SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը

Պատմության մեջ առաջին անգամ Իլոն Մասկի SpaceX-ը հաջողությամբ որսացել է Super Heavy հրթիռը՝ օգտագործելով Mechazilla…

11 hours ago

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը

Հայաստանը ստորագրել է Լիբանանում ՄԱԿ-ի ժամանակավոր ուժերին աջակցող համատեղ հայտարարությունը։ Այս մասին X-ի իր էջում հայտնել է…

13 hours ago

Կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը

Հոկտեմբերի 9-ին Աբու Դաբիի առևտրի պալատում կայացել է Հայ-էմիրաթական երկրորդ գործարար համաժողովը, հայտնում են Էկոնոմիկայի…

13 hours ago