Տարածաշրջան

Ըստ Փալոնի՝ Բաքուն վարում է ռազմատենչ քաղաքականություն

Ըստ կոնգրեսական Փալոնի գրասենյակի տարածած մամլո հաղորդագրության՝ Ամերիկան պետք է վստահ լինի, որ ամերիկյան արտաքին օգնությունը չի հակասում իրենց արժեքներին ինչպես տանը, այնպես էլ դրսում։

«Ամերիկայի ձայն». ԱՄՆ ներկայացուցիչների պալատը ընդունեց 2021 թվականի Ազգային պաշտպանության հատկացումների մասին օրինագծում օրենսդրական մի շարք փոփոխությունների փաթեթը, որոնց թվում նաև Կոնգրեսի Հայկական հանձնախմբի համանախագահ Ֆրենկ Փալոնի հեղինակած փոփոխության օրինագիծը՝ Ադրբեջանին հատկացվելիք ամերիկյան ռազմական օգնության հետ կապված։

Նշվում է, որ Փալոնի առաջ քաշած փոփոխությունը նախատեսում է, որ ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, համագործակցելով պետքարտուղարության հետ, պետք է զեկույց ներկայացնի Կոնգրեսին՝ «Գործընկերների կարողությունների ամրապնդում» պաշտպանության նախարարության ծրագրի 333-րդ կետով ամերիկյան ռազմական օգնություն ստացած օտարերկրյա պետությունների ռազմական զորամիավորումների մասին, որոնց նկատմամբ առկա է կասկած, որ դրանք խախտում են միջազգային իրավունքը կամ մարդու իրավունքների դրույթները ռազմական օգնություն ստանալուց առաջ կամ ընթացքում։ Զեկույցը կներառի նաև մարդու իրավունքների բարելավման ուղղված առաջարկություններ, որոնք կնպաստեն այս տեսակի խախտումների կանխմնանը։

Ֆրենկ Փալոնը ընդգծում է օրենսդրական փոփոխության կարևորությունը, հատկապես երբ, Ադրբեջանը սպառնում է Հայաստանին։ Ըստ կոնգրեսականի՝ այս փոփոխությունը հիմք է հանդիսանում Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու համար, քանի որ Բաքուն մարդու իրավունքների հետ կապված ունի լուրջ խնդիրներ և վարում է ռազմատենչ քաղաքականություն։

 

editors

Recent Posts

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային

«Հըզբոլլահն» անօդաչու սարքերով հարվածել է իսրայելական բազային. կան զոհերԻսրայելի հյուսիսում գտնվող ռազմաբազայի վրա անօդաչու թռչող…

13 hours ago

Ռուսաստանը ոչ մեկին չի սպառնում․ Պեսկով

«Ռուսաստանի զինված ուժերն ունեն երկիրը պաշտպանելու համար անհրաժեշտ ողջ ներուժը, բայց ոչ մեկին չեն սպառնում,…

14 hours ago

Դեպի Մեղրի ճանապարհի մի հատվածը փակ կլինի

ՀՀ ճանապարհային դեպարտամենտից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-4-ի Քաջարան-Ագարակ հատվածի կառուցման աշխատանքներով պայմանավորված՝ Մ-2,…

14 hours ago

ԵՄ-ն նոր հակաիրանական պատժամիջոցներ է ընդունել

ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ սահմանափակող միջոցներ է ձեռնարկել Իրանից յոթ անհատի և յոթ կազմակերպության…

14 hours ago

Խորհրդարան են այցելել «Դանիայի եվրոպական շարժում» ՀԿ-ի ներկայացուցիչները

Հայաստանի եւ Դանիայի հարաբերությունները դինամիկ զարգանում են` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա. ողջունելով «Դանիայի եվրոպական…

14 hours ago

Իրանը դադարեցրել է Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունները

Օմանի միջնորդությամբ ԱՄՆ-ի հետ բանակցությունների գործընթացը դադարեցվել է Մերձավոր Արևելքում ստեղծված լարված իրավիճակի պատճառով։ Ինչպես հաղորդում…

14 hours ago