Գլխավոր

Ադրբեջանը քաղաքացիություն է առաջարկել Մարգարիտա Սիմոնյանին

 

Վերջին «հնչեղ» հաղորդագրությունից հետո ադրբեջանցի պատգամավորները Մարգարիտ Սիմոնյանին Ադրբեջանի քաղաքացիություն տալու առաջարկով են հանդես եկել։ Ինչպես ասում են՝ վատ հայը շատ լավ ադրբեջանցուց ավելի լավն է, որ 30 արծաթով վաճառում է ազգությունը՝ սիրո խոստովանություններ անելով պուտինյան Ռուսաստանին։

Թեմայի շուրջ արդեն սկսվել են տարաբնույթ մեկնաբանություններ հայտնվել համացանցում՝ մի մասը համոզված է, որ Մարգարիտ Սիմոնյանը չի դավաճանի իրեն սնող և փայփայող հայրենիքը, մյուս մասն էլ պնդում է, որ Սիմոնյանը լուրջ մտորում է ընձեռված հնարավորության մասին, քանզի երբեք մի ասա երբեք. որքան էլ Ռուսաստանի դեպքում բացառվում են անակնկալ շրջադարձերը, բայց դե ով գիտի ինչքան կլռի ռուս ժողովուրդը։ Իսկ անկանխատեսելի շրջադարձերի դեպքում մշուշոտ է նաև «անաչառ» լրագրողի ճակատագիրը, որ վաղուց միանշանակ չի ընդունվում ռուս ժողովրդի կողմից։

Հատկանշական է, որ լրագրողուհին անորոշ ժամանակով հետաձգել է այն «հայտնի հայերի» անունների հրապարակումը, ովքեր ցանկություն էին հայտնել ստորագրել վերջինիս հայտարարության տակ։ Հնարավոր է, որ այդ «հայտնի հայերը» ադրբեջանցիների հայտարարության ֆոնին փորձում են հասկանալ՝ որտե՞ղ է հատվում բարոյալքման սահմանը…

Ամեն դեպքում պատգամավորների առաջարկը գայթակղիչ է, հատկապես երբ քաղաքացիության հետ մեկտեղ Սիմոնյանին կարող են նաև «հերոսացնել», ինչը շատ բնորոշ է Ադրբեջանի բռնապետությանը և հոգեհարազատ ծախու գրչակի արժեհամակարգին։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ԵՄ երկրների դեսպանների հետ

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է Եվրամիության (ԵՄ) երկրների դեսպանների հետ և ներկայացրել առողջապահության ոլորտում…

6 hours ago

«3+3»-ը Հարավային Կովկասում խաղաղության և կայունության հասնելու մեխանիզմ է. ՌԴ ԱԳՆ

«3+3» խորհրդատվական տարածաշրջանային հարթակը Հարավային Կովկասում և Միջին Արևելքում խաղաղության և կայունության հասնելու համար տարածաշրջանի…

6 hours ago

ԵՄ-ն կարող է ապրել առանց ՌԴ գազի. Կադրի Սիմսոն

Էներգետիկայի հարցերով եվրոպական հանձնակատար Կադրի Սիմսոնը հայտարարել է, որ ԵՄ-ն կարող է փոխարինել Ուկրաինայով մատակարարվող…

6 hours ago

Հայաստանը դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» վերտառությամբ…

6 hours ago

Խոշոր չափերով հարկեր չվճարելու դեպք է բացահայտվել

ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական վարույթով բացահայտվել է…

6 hours ago

Նիգերիայում բենզատարի պայթյունի զոհերի թիվը հասել է 140-ի

Նիգերիայի հյուսիսում բենզատարի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է առնվազն 140-ի, հայտնում է «Ֆրանս-պրեսս» գործակալությունը՝…

6 hours ago