Ազգային ժողովի նախագահը այսօր ստորագրեց հունիսի 30-ին ԱԺ-ի ընդունած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքը։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հիշեցրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ օրենքը այսօր կմտնի ուժի մեջ։ Առաջիկայում կընտրվեն ՍԴ 3 նոր դատավորներ։
Ավելի վաղ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն էր հայտնել օրենքը ստորագրելու մասին ու հավելել, որ այժմ օրենքը պետք է հրապարակվի պաշտոնական տեղեկագրում, և այդ պահից այն կմտնի ուժի մեջ։

















