Կրթություն

Գերակա է առաջին հայտով ընտրված մասնագիտությունը

Այս օրերին բարձրագույն ուսումնական հաստատություններ չընդունված, բայց դրական միավորներ հավաքած բազմաթիվ շրջանավարտներ իրենց ծնողների հետ միասին բողոքի ակցիաներ են իրականացնում ԳԹԿ-ի, Ազգային ժողովի առջև։ Ընդունելության քննություններում արմատական փոփոխությունների արդյունքում բարձր միավորներ հավաքած մեծ թվով դիմորդներ չեն ընդունվել, քանի որ առաջին հայտով չեն հաղթահարել պահանջվող շեմը։

«Եթե ես առաջին հայտով իրավագիտություն եմ գրել, նշանակում է ես պետք է մրցեմ իրավագիտության դիմորդների հետ։ Գրել եք միջազգային հարաբերություններ, պետք է մրցեք միջազգային հարաբերությունների դիմորդների հետ»,- լրագրողների հետ զրույցում  պարզաբանում է Գնահատման թեսթավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը՝ մանրամասնելով, որ գերակա է համարվում առաջին հայտով նշված մասնագիտությունը։

Ընդունելության կարգում կատարված փոփոխությունները արդարացի են, նախկին կարգը թերի էր՝ բացատրում են պատկան մարմինները, սակայն ծնողական համայնքը հակադարձում է, որ ԿԳՄՍ նախարարությունից պատշաճ իրազեկում չի կատարվել։ Կարևորագույն փոփոխության մասին հիշատակում կա միայն առցանց հայտը լրացնելուց առաջ բացվող «Ծանոթ եմ ընդունելության կարգին» պատուհանում, որտեղ 14-րդ էջի 58-րդ կետում նշված է․«Մասնագիտությունների մրցույթն անցկացվում է ընդունելության դիմում-հայտի առաջին տողով ընտրված մասնագիտության՝ անվճար և վճարովի ուսուցման հայտի գերակայությամբ»։

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը Լրաgir.am-ի հետ զրույցում նշել է, որ միշտ էլ առաջին և երկրորդ հայտի հետ կապված նմանատիպ խնդիրներ առաջացել են, բայց այսպիսի ահազանգեր չեն եղել, քանի որ անցկացվել են մի քանի քննություններ։ Իսկ մեկ քննության դեպքում պետք է այլ մոտեցում ցուցաբերվեր։ «Երևի պետք է ինչ-որ վերապահումով հնարավորություն ընձեռնվի, որ բարձր բալեր ստացած դիմորդներն ընդունվեն երկրորդ հայտով լրացրած բաժինը»,- ասում է տիկին Հովսեփյանը։

Քրիստինե Հովսեփյան
editors

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

13 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

13 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

14 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

14 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

14 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

14 hours ago