Facebook
22.07.2020

Օրենքով ամրագրված անարդարություն. Նաիրա Զոհրաբյան

Օրենքով ամրագրված անարդարություն. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Օրենքով ամրագրված անարդարություն

Նելլի, չմտածես, դու սովորելու ես

Երկու օր չեն դադարում բարձր միավորներով բուհերից դուրս մնացած դիմորդների եւ նրանց ծնողների բողոքի ցույցերը։ Նախարարությունն անդրդվելի է՝ ամեն ինչ արվել է օրենքի տառին, կետին ու դուխին համապատասխան։ Դիմորդները, ըստ նախարարության, պարտավոր էին ծանոթանալ ընդունելության քննությունների կարգում արված փոփոխությանը, ըստ որի՝ գերակա է առաջին հայտը։
Ու բնավ կապ չունի, որ սահմանամերձ Բերդավանի դպրոցի միակ ոսկե մեդալակիր Նելլի Ազատյանը ստացել է 18.75 միավոր եւ դուրս է մնացել իրավագիտության ֆակուլտետից։
Իսկ Նելլիի 14 հոգանոց դասարանում բոլորը, բացի իրենից, անգամ 8.5 ստացողները, ընդունվել են բուհ։
Ու բնավ կապ չունի, որ երկու օր ցույց անող Նելլիի նման բազմաթիվ շնորհալի երեխաներ, որ բարձր միավորներ էին հավաքել, բուհից մնացել են դուրս, իսկ 8.5 ստացողը, ում բախտը բերել էր առաջին հայտի ճիշտ նշանակետին խփելով, նրանք կդառնան բժշիկ ու իրավաբան։ Չնայած, մեծ կասկածներ ունեմ, որ կդառնան։

Էս հարցը պիտի լուծվի, ու էս հարցը չի կարող էսպես մնալ։ Նելլի Ազատյան ու բարձր միավորներ ստացած դիմորդներ, դուք պիտի սովորեք ու մենք բոլորս, էն որ խոսում ենք, թե գիտելիքը ամենամեծ ուժն է, ամեն ինչ պիտի անենք, որ դուք շարունակեք ձեր կրթությունը։

Ի վերջո, սոցիալական լարվածության այս ֆոնին, երբ բուհերն ունեն ֆինանսական լուրջ խնդիրներ, իսկ այդ երեխաները պատրաստ են վճարել սովորելու համար, ի՞նչ իմաստ ունի գնալ արհեստական առճակատման եւ այս երեխաներին «կոտրելու» ճանապարհով։

Ես երբեւէ մեծ հույսեր չեմ կապել այս նախարարության հետ, բայց հիմա դիմում եմ իրենց՝ վերանայե՛ք ձեր որոշումը, արդարությունը շատ ավելի բարձր է, քան տվյալ պահի օրենքի կամ կարգադրության կետն ու տառը, որը միշտ հնարավոր է շտկել։
Ու որոշում վերանայելը, հավատացե՛ք, թքածը լիզել չի, այլ արժանապատիվ քայլ։

Մինչդեռ, բարձր միավորներ ստացած այս երեխաների հուսալքությունն ու վիրավորանքը ոչ մի բանով ու երբեք այլեւս շտկել չի լինելու։

Նելլի՛, դու ու քո ընկերները հաստատ սովորելու եք, որովհետեւ դու՛, Նելլի, քո հայրենի Բերդավանի պարբերական ռմբակոծության տակ գիրք ես կարդացել, սովորել ես, ու հիմա մեր բոլորի արժանապատվության հարցը պիտի լինի քո եւ մյուս երեխաների այս շատ պարզ հարցի ճիշտ լուծումը գտնելը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին