Համաձայն ռազմական համագործակցության մասին համաձայնագրի, Բաքուն և Անկարան համատեղ լայնածավալ զորավարժություններ կանցկացնեն Ադրբեջանի տարածքում,- հայտնում է Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը։
Երկու երկրների ցամաքային և ռազմաօդային ուժերը զորավարժությունները կանցկացնեն օգոստոսի 1-5-ը՝ Բաքվում և Նախիջևանում, իսկ օդուժի մասնակցությամբ զորավարժությունները տեղի կունենան հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը` Բաքվում, Նախիջևանում, Քյուրդամիրում ու Եվլախում: Զորավարժություններին ներգրավված կլինեն զրահատեխնիկա, զորախմբեր, հրետանային միջոցներ, ականանետներ, ռազմական ավիացիան, երկու երկրների ՀՕՊ համակարգերը: