Հայաստան

Ֆիրդուսի կառուցապատման նախագծում դրական փոփոխություններ են մտցվել (տեսանյութ)

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանը ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ տեղեկացնելով, որ մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։

«Սիրելի՛ հայրենակիցներ, ինչպես հիշում եք, հայտարարել էինք, որ կառուցապատողների հետ բանակցությունների արդյունքում մի շարք դրական փոփոխություններ էին մտցվել Ֆիրդուսի թաղամասի կառուցապատման նախագծում։

Նշել էինք, որ Հանրապետության և Տիգրան Մեծ փողոցներին հարակից հուշարձանները պահպանվելու են իրենց տեղերում և վերարժևորվելու են շենքերի բակային ճակատները: Իսկ այս հուշարձան-շենքերին հաջորդելու են 2-4 հարկանի շենքեր՝ փայտե պատշգամբներով, ինչի արդյունքում տվյալ տարածքում ստեղծվելու է նոր, համահունչ զբոսաշրջային միջավայր: Տարածքը եզրագծվելու է 250 մ հետիոտնային ճանապարհով, որից այն կողմ արդեն կլինեն նորակառույց շենքերը:

Ձեր ուշադրությանն եմ ներկայացնում Ֆիրդուսի թաղամասի վերոնշյալ հատվածի եռաչափ մոդելի վերաբերյալ տեսանյութը։

Ուրախ եմ, որ մոտ ապագայում Երևանի կենտրոնում կունենանք նման գեղեցիկ ու հետաքրքրություն ներկայացնող միջավայր»,-գրել է Վարագ Սիսեռյանը։

 

Թիվ 1

Recent Posts

Ակնկալում ենք ՆԱՏՕ-ի հետ գործընկերության ամրապնդում․ ՀՀ ԱԳՆ

ՀՀ ԱԳՆ-ն ՆԱՏՕ-ի հետ համագործակցության 30-ամյակի կապակցությամբ X-ի պաշտոնական միկրոբլոգում գրառում է կատարել: «Միասին մենք…

2 hours ago

Ստրասբուրգում կայացել է ԵԽԽՎ աշնանային նստաշրջանը

ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի աշխատանքներին մասնակցել են ԱԺ պատգամավորները` կառույցում մեր երկրի պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանիգլխավորությամբ:…

3 hours ago

Սիրիան BRICS-ին անդամակցության հայտ է ներկայացրել

Սիրիան ցանկանում է միանալ BRICS-ին և արդեն անդամակցության հայտ է ուղարկել։ Այդ մասին հայտնել է…

3 hours ago

Քննարկվել են կիբեռանվտանգության ոլորտին վերաբերող հարցեր

Հոկտեմբերի 4-ին ՆԳ նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարի կիբեռտարածության և թվային քաղաքականության…

5 hours ago

Ադրբեջանի ԱԳՆ խոսնակն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը

Բաքվից արձագանքել են Հայաստանի ԱԳՆ հայտարարությանը՝ նշելով, թե իբր Երևանը փորձում է մոլորեցնել միջազգային հանրությանը:…

5 hours ago

«Հըզբոլլահի» նոր ղեկավարը սպանվել է․ Al Arabiya

«Հըզբոլլահի» նոր ղեկավար Հաշեմ Սաֆիեդդինը մահացել է Իսրայելի հարվածի հետևանքով, տեղեկացնում է Al Arabiya-ն։ Նշվում…

6 hours ago