Տարածաշրջան

Զորավարժությունների նպատակն է ահաբեկե՞լ Հայաստանին

Թուրք-ադրբեջանական ցամաքային և օդային ուժերի մասնակցությամբ համատեղ զորավարժություններին անդրադառնալով՝ թուրքական լրատվամիջոցները գրել են, որ այն կապված է հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած վերջին մարտերի հետ և  դրանց նպատակն է ահաբեկել Հայաստանին՝ փոխանցում է ermenihaber-ը։

Դաշնակից երկրների միացյալ ուժերով զորավարժությունները կանցկացվեն Նախիջևանում, որտեղ արդեն տեղի է ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի պետական դրոշների փոխանակման արարողությունը։ Զորավարժություններին կմասնակցեն երկրների ռազմական ավիացիան և հակաօդային պաշտպանության միջոցները։

Ըստ պլանի՝ զորավարժությունները ցամաքային զորքերի ներգրավմամբ օգոստոսի 1-5-ը կանցկացվեն Բաքվում և Նախիջևանում, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը՝ Բաքվում, Նախիջևանում, Գյանջայում, Քյուրդամիրում և Եվլախում՝ ռազմական ավիացիայի ներգրավմամբ։

Հիշեցնենք, որ Ադրբեջանի Պաշտպանության նախարարության՝ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին հայտարարությանը հաջորդեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հեռախոսազրույցը, որի ընթացքում առաջնորդները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանի լարվածության ֆոնին ստեղծված իրավիճակն Անդրկովկասում։ Կողմերը պատրաստակամություն են հայտնել ջանքեր գործադրել և լարվածությունը մեղմել բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով։

Թիվ 1

Recent Posts

Սեմյոն Դանիլյանցը չորրորդն է կարճ ծրագրից հետո

Հայ գեղասահորդ Սեմյոն Դանիլյանցը մասնակցում է Ղազախստանում ընթացող Denis Ten Memorial 2024 մրցաշարին։ Մենասահքի կարճ…

7 mins ago

Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Բելգիայի վարչապետի հետ

Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 19-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Բելգիայի վարչապետ…

21 mins ago

Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին

ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփը կարծում է, որ Իսրայելը պետք է հարվածի Իրանի միջուկային օբյեկտներին՝…

1 hour ago

Պապոյանը ծանոթացել է քաղաքացիների խնդիրներին

Հոկտեմբերի 5-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն։ Քաղաքացիների կողմից…

1 hour ago

Իսրայելը շարունակում է հարվածները Լիբանանում և Գազայի հատվածում

ՑԱՀԱԼ-ը և «Հըզբոլլահը» հայտնել են փոխադարձ հարվածների մասին: Իսրայելական կողմի տվյալով՝ լիբանանյան շարժումը 70-ից ավելի…

2 hours ago

ՀՀ-ի և ՌԴ-ի գլխավոր դատախազներն այցելել են Մատենադարան

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հրավերով՝ Երևանում աշխատանքային այցով գտնվող Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազ…

3 hours ago