Հայաստան

Էկոնոմիկայի նախարարությունը հորդորում է խոզանը այրելու փոխարեն կատարել երեսվար

Բերքահավաքի սեզոնի հետ կապված, Էկոնոմիկայի նախարարությունը հիշեցնում է, որ, համաձայն «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի 21-րդ հոդվածի՝ արգելվում է այրել խոզանները՝ բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքների բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող տարածքների հողերում:

Բացի շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա վնասակար ազդեցությունից, խոզանի այրումը նաև գյուղատնտեսության մեջ է խիստ բացասական հետևանքներ թողնում: Հողի վերին շերտի վրա պարբերաբար բարձր ջերմաստիճանների ազդեցության հետևանքով ոչնչանում են հումուսի պաշարը և հողում կենսագործող կենդանի օրգանիզմները (բիոտան), փոխվում են հողի ֆիզիկաքիմիական հատկություններն ու մեխանիկական կազմը, ինչի հետևանքով հողը առավել հեշտ է ենթարկվում քամու և ջրի էռոզիային: Խոզանի այրման ժամանակ այրվում են նաև բույսի աճի և զարգացման համար անհրաժեշտ սննդատարրեր, յուրաքանչյուր հեկտարից հողից անվերադարձ հեռացվում է 4 տոննա օրգանական նյութ և մինչև 30 կիլոգրամ ազոտ:

Բավական է միայն նշել, որ 40-50 ցենտներ խոզանի այրվելու դեպքում 1 հեկտարից հեռացվում է 1500-1700 կիլոգրամ ածխաթթու գազ և մինչև 20-25 կիլոգրամ ազոտ, որոնք կարող էին մտնել կրկնակի շրջապտույտի մեջ: Այրման հետևանքով սննդանյութերի հետ միաժամանակ ոչնչանում են արժեքավոր հողային կենսացենոզներ:

Բերքահավաքից հետո բուսական մնացորդների (խոզանի) այրման   բացասական հետևանքներից խուսափելու նպատակով՝ Էկոնոմիկայի նախարարությունը կոչ է անում խոզանը այրելու փոխարեն դաշտը զբաղեցնող մշակաբույսի բերքահավաքից անմիջապես հետո կատարել խոզանի երեսվար, ինչը անգնահատելի մեծ նշանակություն ունի շատ տարածաշրջաններում: Խոնավ շրջաններում այն խորհուրդ է տրվում կատարել 5-6 սանտիմետր, իսկ չորային պայմաններում՝ 8-10 սանտիմետր խորությամբ:

Թիվ 1

Recent Posts

Դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Վահե Միսակյանի լիազորությունները դադարեցվեցին։ ԲԴԽ-ն քիչ առաջ հրապարակեց դատավորին…

2 mins ago

Իրանի ԱԳ նախարարը ժամանել է Լիբանան

Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին ժամանել է Լիբանան. հայտնում են իրանական լրատվամիջոցները։ Նա ժամանել է…

7 mins ago

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների նիստը

Աստանայում ընթանում է ԱՊՀ երկրների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստը։ Հայաստանը…

9 mins ago

ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալը աշխատանքային այց է կատարել Վրաստան

Հոկտեմբերի 1-2-ը ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-մայոր Արթուր Երոյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այց է…

16 mins ago

ԱՊՀ երկրների գլխավոր դատախազների խորհուրդը Երևանում նիստ կանցկացնի

Այսօր Երեւանում կկայանա ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների համակարգող խորհրդի հերթական նիստը։ Երեկ երեկոյան Երևան…

19 mins ago

Կալիֆոռնիայի նահանգապետը ցանկանում է այցելել Հայաստան

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը Մեխիկոյում հանդիպել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գեվին Նյուսըմի հետ։ «Մեխիկոյում հանդիպեցինք և…

23 mins ago