Տարածաշրջան

Թուրքիան չի կարող դեր ստանձնել ԼՂ հարցում. Բրադկե

Մինսկի խմբի ամերիկացի նախկին համանախագահ, դեսպան Ռոբերտ Բրադկեն անհանգստացած է այն ամենով, ինչ կատարվում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև: «Ամերիկայի ձայն»-ի հետ զրույցում դեսպան Բրադկեն նշել է, որ դա հրադադարի լուրջ խախտում է և կարող է ծանր հետևանքներ ունենալ:

«Այս հակամարտությունն այդքան ժամանակ շարունակվում է: Հրադադարը հաստատվել է 1994 թվականին, բայց տեսնում ենք հրադադարի ռեժիմի բազմաթիվ խախտումներ: Այդ ժամանակվանից ի վեր խաղաղ գործընթացը շատ անկայուն է եղել: Մինսկի խումբը հայտարուրությամբ կոչ է արել դադարեցնել հրադադարի խախտումը: Դա տեղի է ունենում Հայաստան-Ադրբեջան սահմանին, որի կարգավիճակը կասկածի տակ չի դրվում»,- նշել է դեսպան Բրադկեն:

Հարցին, թե ինչու այդ սրացումն այս փուլում տեղի ունեցավ, Ռոբերտ Բրադկեն նշեց, որ միգուցե փորձ է արվում միջազգային հանրության ուշադրությունը հրավիրել խնդիր վրա: Նրա խոսքով, լինում է իրավիճակ, երբ հակամարտության կողմերը սկսում են կարծել, թե միջազգային հանրությունը պատշաճ ուշադրություն չի դարձնում խնդիր վրա: Ըստ նրա՝  նման դեպքում առկա է գայթակղություն դիմելու ուժի: Դեսպանը նկատեց, որ դա տեղի է ունենում այն ժամանակահատվածում, երբ առկա է համավարակ, տնտեսական ճգնաժամ ամբողջ աշխարհում:

Անդրադառնալով Թուրքիայի դերակատարությանն ու հայտարարություններին՝ դեսպանը նշեց, որ Թուրքիան սահմանակից է Հայաստանին ու փակել է սահմանը՝ ի պատասխան պատերազմի ժամանակ տեղի ունեցածի: Նա ընդգծել է, որ այն շատ մոտ հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, որի բնակչությունն ունի թուրքական էթնիկ ծագում:

«Պատմականորեն հայ-թուրքական հարաբերություններն այնքան էլ դրական չեն: Այնպես, որ Թուրքիան, որքան էլ ցանականա միջնորդական դեր ստանձնել, իրականում չի կարող անել դա: Հայաստանը չի վստահում Թուրքիային այն աստիճան, որ համաձայնվի այդ առաքելությանը»,-ասել է նա:

Դեսպանը հույս է հայտնել, որ ստեղծված իրավիճակում Թուրքիայի դերը պայմանավորված կլինի զսպվածության գործոնով Ադրբեջանին հիշեցնելու համար բացահայտ հակամարտության հետևանքների մասին:

«Հիշեցնելու այն աղետների մասին, որն անխուսափելի կլինի բոլոր կողմերի համար: Այն կվերացնի քաղաքական, տնտեսական որևէ հեռանկար այս տարածաշրջանի համար: Հույս ունեմ Թուրքիան կհասկանա, լինելով Ադրբեջանի կողմից, պետք է ճիշտ խորհուրդ տա իր դաշնակցին՝ կոչ անելով հետ կանգնել զինված բախումից և աշխատել խաղաղ գործընթացի վրա: Հայաստանի ու Ադրբեջանի միջև նոր պատերազմը չի բխում ոչ մեկի շահերից»,-նշել է դեսպանը:

Թիվ 1

Recent Posts

Վրաստանը կարող է և՛ նպաստել, և՛ մեծապես օգտվել TRIPP-ից. Պետդեպ

Ըստ վրացական ընդդիմադիր «Netgazeti» պարբերականի, ԱՄՆ պետդեպարտամենտը հայտարարել է, որ ԱՄՆ-ն քննարկում է այն քայլերը,…

9 hours ago

Այսօր երեկոյան կսկսվի փոսերի շուրջ աշխատանքը. Վահագն Ալեքսանյան

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը ԱԺ նիստի ժամանակ հայտարարել է, որ լավ լուր ունի:…

9 hours ago

Պետք է վերականգնենք բանկային գաղտնիքը, դա որևէ կապ չունի կոռուպցիայի դեմ պայքարի հետ. Մարուքյան

Իշխանությունները վերացրեցին բանկային գաղտնիքը, սա մի բան էր, որն անգամ «նախկինները» չէին արել՝ վախենալով միջազգային…

9 hours ago

Սամվել Կարապետյանը նաև ՌԴ և Կիպրոսի քաղաքացի է. Ռուբինյան

ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից Սամվել Կարապետյանին վարչապետի թեկնածու առաջադրելու…

10 hours ago

Աշխարհը շարժվում է դեպի երրորդ համաշխարհային պատերազմ. Politico

Արևմտյան մի շարք երկրներում աճում է այն կարծիքը, թե աշխարհը շարժվում է դեպի լայնամասշտաբ պատերազմ։…

10 hours ago

ԱՄՆ-ՌԴ-Ուկրաինա բանակցությունների նոր փուլը տեղի կունենա հաջորդ շաբաթ. Պեսկով

Ռուս-ուկրաինական հակամարտության ավարտի շուրջ բանակցությունների հաջորդ փուլը նախատեսված է հաջորդ շաբաթ. Կրեմլը կտեղեկացնի ճշգրիտ ամսաթվի…

11 hours ago