Հայաստան

Ծառուկյանը հանդիպել է հյուրանոցային բիզնեսի ներկայացուցիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով

«Վերջին օրերին Գագիկ Ծառուկյանը մի շարք հանդիպումներ է ունեցել հյուրանոցային բիզնեսի մեծ խումբ սեփականատերերի և կառավարիչների հետ՝ վերջիններիս խնդրանքով։ Հանդիպումների օրակարգը Հայաստանում հյուրանոցային բիզնեսի ծայրահեղ ծանր վիճակն է»,- համացանցային գրառում է կատարել ԲՀԿ պագամավոր Իվետա Տոնոյանը։

«Ոլորտի ներկայացուցիչները փաստում են, որ արդեն իսկ կրած զգալի կորուստների և տեսանելի հեռանկարի բացակայության պատճառով ոլորտը կանգնած է սնանկացման եզրին։ Շատերը գտնվում են վարկային բեռի տակ, և եկամուտների բացակայությունը նրանց դրել է անելանելի վիճակում։ Այս պայմաններում պետությունը չի առաջարկում քիչ թե շատ խելամիտ ծրագիր՝ ներքին տուրիզմի, ներքին ռեսուրսների հաշվին որոշակի աջակցության համար։

Հայաստանում համաճարակի մտահոգիչ ցուցանիշները մեր երկիրը դարձրել են օտարերկրյա տուրիստների, զբոսաշրջիկների համար փակ պետություն։ Առայժմ չի նշմարվում օդային և ցամաքային հաղորդակցության վերականգնման հեռանկարը։ Կարևորելով հանդերձ հակահամաճարակային միջոցառումները, բարձր պահելով անվտանգության մակարդակը՝ պետք է այնուհանդերձ սկսել աշխատել գոնե օգոստոսի կեսից զբոսաշրջիկների որոշակի քանակի մուտքը հնարավոր դարձնելու ուղղությամբ, քանի որ տուրիստական ենթակառուցվածքների աշխատանքը երկրում թույլատրված է, և ԱՊՀ տարածքից, հատկապես Ռուսաստանից զբոսաշրջիկների մուտքը կարող է էապես աշխուժացնել ոլորտում ներգրավված բիզնեսը»։

Նշվում է, որ ոլորտի ներկայացուցիչները խնդրել են Գագիկ Ծառուկյանին համատեղ աշխատել լուծումների և առաջարկների շուրջ։ ԲՀԿ առաջնորդն էլ իր հերթին նշել է, որ կիսում է բոլոր մտահոգությունները, տեղյակ է խնդրին բավական խորը և պատրաստ է օգտակար լինել գրագետ առաջարկների մշակման և լուծումներ գտնելու հարցում։ Պատրաստ է հակաճգնաժամային լուծումների մշակման համար դիմել միջազգային հեղինակություն ունեցող մասնագետների, կազմակերպությունների և դրա հետ կապված բոլոր ծախսերը վերցնել իր վրա։

Որոշվել է նման հանդիպումները դարձնել պարբերական։

Թիվ 1

Recent Posts

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ

Իրանը բալիստիկ հրթիռներ է արձակել Իսրայելի ուղղությամբ։ Իսրայելի բանակը պաշտոնապես հաստատել է հրթիռների արձակման փաստը և…

7 hours ago

Հայաստանում 14 հազար 632 բուժառու պայքարում է կրծքագեղձի քաղցկեղի դեմ

Ամբողջ աշխարհում հոկտեմբերը նշվում է` որպես կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիս: Նպատակն է բարձրացնել հանրության տեղեկացվածությունը…

9 hours ago

Ազդարարման դեպքերի քանակն աճել է 10 անգամ

Ազդարարման համապետական արշավի շրջանակներում՝ ավելի քան 300 ՏԻՄ ներկայացուցիչների հետ անցկացվել են իրազեկման միջոցառումներ ՀՀ…

9 hours ago

Անդրեասյանը հանդիպել է «Սփյուռքի երիտասարդ դեսպան» ծրագրի մասնակիցներին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր հանդիպել է 2024-2025 թթ. «Սփյուռքի…

9 hours ago

Բարձր է գնահատվել Իրանի դիրքորոշումը` Հայաստանի տարածքային ամբողջականության և սահմանների անքակտելիության վերաբերյալ

Հայաստանի համար Իրանը եղել եւ մնում է առանձնահատուկ գործընկեր, որն իր հավասարակշռված քաղաքականությամբ նպաստում է…

10 hours ago

Զրահաբաճկոնների գնումը պայմանավորված է ՔԿ-ի զինվորական քննչական գլխավոր վարչության գործունեության առանձնահատկություններով. Գոռ Աբրահամյան

Առանձին լրատվամիջոցներ, առանց հարկ համարելու իրավասու մարմնից՝ ՀՀ քննչական կոմիտեից, անհրաժեշտ ճշտումներ կատարելու, ՀՀ քննչական…

10 hours ago