Ցույցեր, միասեռականների շքերթ ու ռեյվ Թբիլիսիում

Հունիսի 19-ին մեկնարկել է «Թբիլիսի փրայդ» միջոցառումների շարքը, որոնք նվիրված են սեռական և գենդերային փոքրամասնությունների ներկայացուցիչներին և նրանց ծնողներին: Ըստ «Թբիլիսի փրայդի» կազմակերպիչների, վերջին օրերին կազմակերպիչ թիմը բարդ իրավիճակում է հայտնվել: «Ոչ ֆորմալ ավազակային խմբերը, որոնք մտադիր են պարեկել Թբիլիսիի փողոցները, մեզ հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու նպատակով, սպառնալիք են ոչ միայն մեզ և ԼԳԲՏ հանրության, այլ նաև բոլոր նրանց համար, որոնց ագրեսիվ տրամադրված քաղաքացիները «այլ» կհամարեն: Մենք մտադիր ենք ստիպել իշխանություններին պաշտպանել մարդու իրավուքները և կատարել Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունները»,-ասվում է կազմակերպիչների հայտարարության մեջ: Հունիսի 21-ին մեկնարկում է նաև Tbilisi Open Air փառատոնը, որի շրջանակում 4 հարթակում ավելի քան 60 երաժիշտ հանդես կգա տարբեր երկրներից։
Հիշեցնենք, որ հունիսի 20-ի երեկոյան Թբիլիսիում խորհրդարանի շենքի մոտ սկսված բողոքի ակցիայի առիթ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի մասնակցությունը Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի 26-րդ նստաշրջանին: Ակցիայի առաջնորդները հայտարարել են, որ մտադիր են բողոքի նոր ակցիա անցկացնել հունիսի 21-ի երեկոյան:

editors

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

13 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

14 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

15 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

15 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

15 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

16 hours ago