

Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հանդիպման նախօրեին Միացյալ Նահանգների նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարել էր, որ ինքն անհամբերությամբ է սպասում նախարարների հանդիպմանը և, որ. «Միացյալ Նահանգները պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը»: ԱՄՆ-ը կհաջողի՞ Արցախի հարցում ՌԴ-ից վերցնել «առաջին ջութակի» դերը: «Վաշինգտոնյան հանդիպումը պետք է դիտարկել նախորդ հանդիպումները` Մոսկվա և Փարիզ, շարունակելու տրամաբանության մեջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները ձգտում են հավասարակշռություն պահպանել ադրբեջանա-ղարաբաղյան հիմնախնդրի լուծմանն ուղղված բանակցությունների նախաձեռնություններում, և այս փուլում առաջատարի դերակատար առանձնացնելը տեղին չէ: Իհարկե, համանախագահող երկրներից յուրաքանչյուրը Հարավային Կովկասում ունի սեփական աշխարհաքաղաքական հետաքրքրությունները, սակայն պետք է ընդգծենք, որ ԱՄՆ-ի, ՌԴ-ի և Ֆրանսիայի շահերը տարածաշրջանում կայունության պահպանման հարցում համընկնում են, ինչը շատ կարևոր գործոն է հիմնախնդրի լուծման համար», ասել է Արցախի խորհրդարանի նախագահ Աշոտ Ղուլյանը Առավոտի հետ զրույցի ժամանակ։
Ավելին՝ www.aravot.am
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…
Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…
Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…
«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…