Facebook
06.08.2020

Էդմոն Մարուքյանը դիմել է նախարարին

Էդմոն Մարուքյանը դիմել է նախարարին

ԼՀԿ ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր գրությամբ դիմել է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանին՝ բարձրացնելով Վանաձորի քիմիական կոմբինատի տարածքում առկա պայթունավտանգ  և թունավոր նյութերի չեզոքացման հարցը։ Այս մասին տեղեկանում ենք Մարուքյանի Facebook-յան էջից։

«Խնդիրն այն է, որ որևէ մեկն այլևս այդտեղ չի աշխատում, ցրվել են նաև Քիմպրոմի անվտանգություն ապահովող և հրշեջ ստորաբաժանումները, իսկ ամեն օր ավելի ու ավելի քայքայվող տարաների մեջ դեռևս պահվում է ահռելի քանակությամբ ամոնիակ, ամոնիակաջուր, ինչպես նաև 300 կգ սնդիկ և այլն։

Ակնհայտ է, որ Քիմպրոմը պայթյունավտանգ է, ակնհայտ է նաև, որ այն պայթելու դեպքում հողին կհավասարեցնի տասնյակ կմ շառավղով տարածք ու կխլի հազարավոր մարդկային կյանքեր։ Եվ սա ոչ թե տեսական, այլ փաստացի ամեն օր ավելի իրական դարձող վտանգ է։ Այս տեսակի աղետի հետևանքները չեզոքացնելն անհամեմատ ավելի բարդ ու ժամանակատար է լինելու, քան դրա կանխումը՝ չհաշված խնդրի բարոյական կողմը. Հասարակությունը շարունակ ահազանգում է վտանգի մասին, սակայն մինչ այժմ գործուն քայլեր չեն իրականացվել պայթյունավտանգ նյութերի չեզոքացման ուղղությամբ։

Ըստ այդմ՝ նախարարից խնդրել եմ իր անհապաղ հանձնարարությունը՝ լուծելու Վանաձորի Քիմպրոմում առկա պայթյունավտանգ և թունավոր նյութերի չեզոքացման խնդիրը։

Պատասխան ստանալուն պես այն ևս կհրապարակվի իմ պաշտոնական էջում»,- գրել է կուսակցության առաջնորդը։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին