ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի և մյուսների գործով դատական նիստը՝ նախագահությամբ դատավոր Վահե Միսակյանի, հետաձգվեց։ Նիստին չէին ներկայացել ամբաստանյալներ Սերժ Սարգսյանը և Գևորգ Հարությունյանը:
Սարգսյանի փաստաբան Ամրամ Մակինյանը դատարանին ուղղված դիմումի միջոցով հայտնել էր, որ հանձնել է կորոնավիրուսի թեստ և չի կարող ներկայանալ դատական նիստին: Դիմումի միջոցով փաստաբանը միջնորդել էր նաև հետաձգել դատական նիստը՝ նկատի ունենալով համավարակի աճի ցուցանիշները
Դատավորը նշեց, որ համաձայն չէ միջնորդության հետ, քանի որ համավարակի տեմպերը գնալով նվազում են: Միսակյանը անհարգելի համարեց Սերժ Սարգսյանի բացակայությունը և հետաձգեց դատական նիստը։
Հաջորդ նիստը կկայանա սեպտեմբերի 3-ին, ժամը15:00-ին:
Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…
Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…
Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…