Facebook
07.08.2020

ԼՀԿ-ն պարգևավճարները ուղղելու է Տավուշում մեկնարկած վերականգման ծրագրերին

ԼՀԿ-ն պարգևավճարները ուղղելու է Տավուշում մեկնարկած վերականգման ծրագրերին

Տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք չպետք է ստանան պարգևավճար։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Գրառումը ներկայացնում ենք ստորև.

«Լուսավոր Հայաստան» խմբակցության անունից մարտի 31-ին դիմել էի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ առաջարկելով քաղաքական, վարչական, հայեցողական և ինքնավար պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան պաշտոնատար անձանց պարգևատրումների (այսպես կոչված «30%-ների») ֆոնդի միջոցներն ուղղել կառավարության կողմից իրականացվող սոցիալական աջակցության ծրագրերին, քանի որ համաճարակի տարածման հետևանքով ինչպես համաշխարհային, այնպես էլ ներպետական տնտեսական ցուցանիշները շարունակում են սրընթաց անկում ապրել և, ըստ մասնագետների կանխատեսումների, դեռ ավելի են ընկնելու, միաժամանակ հայտնի չէ, թե հատկապես ընթացիկ տարում որքան կկազմի պետական բյուջեի պակասուրդը։

Դրանից հետո՝ այսօր համավարակի հայտարարումից հետո առաջին անգամ պատգամավորներին կրկին փոխանցվել է 30% պարգևավճար։

Քանի որ փոխանցումն արդեն ստացվել է, տեղեկացնում եմ, որ «Լուսավոր Հայաստան» խմբակցության բոլոր պատգամավորներն իրենց ստացած պարգևավճարները փոխանցելու են Տավուշի մարզում հուլիսյան դեպքերի ընթացքում կրած վնասներից վերականգմանն ուղղված ծրագրերին։

Եթե հաջորդող ամիսներին ևս լինի պարգևատրում, ապա մենք կրկին այն կուղղենք բարեգործական նպատակների իրականացմանը։

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շարունակում է պնդել, որ տնտեսական աճի բացակայության պայմաններում բարձրաստիճան պաշտոնատար անձիք՝ այդ թվում պատգամավորները, նախարարները, փոխնախարարները, մարզպետները, փոխմարզպետները, քաղաքապետերը և այլոք, չպետք է ստանան պարգևավճար։ Մենք գտնում ենք, որ նրանց բոլորի պարգևավճար ստանալը պետք է պայմանավորված լինի տնտեսական աճով և այլ էական սոցիալ-տնտեսական ցուցանիշներով։

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին