Facebook
12.08.2020

Նորից Վանոյի մասին. Վասակ Դարբինյան

Նորից Վանոյի մասին. Վասակ Դարբինյան

Հրապարակախոս, լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

ՆՈՐԻՑ ՎԱՆՈՅԻ ՄԱՍԻՆ

Տարիներ առաջ, երբ Սերժ Սարգսյանը դեռևս Հայաստանի թիվ մեկ պաշտոնյան էր, ու պատրանքներ ունեի, թե չի կորցրել ողջամտության վերջին փշրանքները, ֆեյսբուքի իմ էջում նամակ գրեցի նրան, որը տարածեցին բազմաթիվ լրատվամիջոցներ: Առաջարկում էի հանդես գալ հրապարակային հայտարարությամբ՝ Վանո Սիրադեղյանին Հայաստան հրավիրելու առաջարկով: Սերժ Սարգսյանը, բնականաբար, անպատասխան թողեց նամակս, այդ կերպ հօդս ցնդեցնելով իր ողջամտության վերաբերյալ պատրանքներս:

Հետո եղավ թավշե հեղափոխությունը: Երկրի կառավարման պատասխանատվությունն ստանձնեց Նիկոլ Փաշինյանը:
Ես ու շատերը վստահ էինք, որ նրա առաջին քայլերից մեկը պիտի լիներ առանց որևէ մեկի միջնորդության Վանոյին հրապարակավ Հայաստան հրավիրելը, երաշխավորելով քրեական գործի արագ ու արդար հանգուցալուծում:

Նիկոլը, սակայն, ի պատասխան իրեն ուղղակի տրված հարցի՝ հայտարարեց, թե խնդիրը իրավական հարթությունում է, այդ կերպ լվանալով ձեռքերը և գրեթե հրեշտակային իր ուսերից թոթափելով որոշում ընդունելու պատասխանատվությունը:

…Հիմա ես ասում եմ (վայրահաչելու բուռն մղում ունեցողներին թախանձագին պիտի խնդրեմ սսկվել՝ սա իրենց դաշտը չէ). պարոն վարչապետ, դու թերևս չես պատկերացնում, թե ինչ խոշոր վրիպում ես թույլ տալիս այս մասին լռելով: Դու պարտավոր ես դիրքորոշում հայտնել: Պարտավոր ես անել Քո քայլը. այն է՝ Հայաստանի Հանրապետության անունից ներողություն խնդրել Վանո Սիրադեղյանից քսանամյա իր վտարանդիության ու տարագրության համար, հրավիրել նրան հայրենիք, որի տաղանդավոր, արժանավոր ու պատվախնդիր զավակն է նա: Արա այդ քայլը առանց վարանելու, առանց հապաղելու, անգամ առանց քննարկելու՝ կգա՞ նա, թե չի գա:
Սա քո բարոյական մեծագույն պարտքն է, որից խուսափելու համար ինքդ քեզ չես ներելու:

Հ. Գ. Խնդրում եմ անհեթեթ քննարկում չծավալել, իմաստուն մտքեր չհայտնել, զարմանահրաշ մեկնաբանություններ չանել: Միակ բանը, որ ակնկալում եմ՝ այս գրառումը տարածելն է:

 

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին