Facebook

Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն. Նաիրա Զոհրաբյանի գրառումը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Սպանիր մարդու հույսը եւ կսպանես մարդուն

Օգոստոսի 11-ից ցմահ դատապարտյալ Արթուր Մկրտչյանը անժամկետ հացադուլ է հայտարարել։ Արթուրին ճանաչում եմ վաղուց։ Շատ վաղուց, դեռ լրագրողական իմ տարիներից եւ սա այդ եզակի դեպքերից է, որ վստահ եմ՝ Արթուրը չի կատարել իրեն մեղսագրվող հանցագործությունը։
19-ամյա զինվորին 24 տարի առաջ մեղադրեցին ծառայակիցներին սպանելու մեջ ու 24 տարի է Արթուրը բոլորին ու բոլորիս փորձում է ապացուցել, որ ինքը մարդասպան չի։

Սպանված ծառայակիցների ծնողները եւս գիտեն, որ Արթուրը չի սպանել իրենց որդիներին ու քանիցս այդ մասին հրապարակավ հայտնել են։
19-ամյա երիտասարդից ցուցմունք կորզելու համար նրան կապում էին գետնին գամված աթոռին ու ասեղներով ծակծում ոտքերն ու ձեռքերը։ Արթուրը պատմում էր, որ դա պարզապես ֆիզիկական ցավ չէր, այլ մարդուն խելագարության հասցնելու կտտանք։

Արթուրը շատ է պատմել, թե ինչ մեթոդներով են 19-ամյա գրեթե երեխային ստիպել ստորագրել մեղադրական ցուցմունքի տակ։
Ու արդեն 24 տարի Արթուրը բղավում է, որ ինքը մարդասպան չէ։ Ու 24 տարի մենք բոլորս լսում ենք ու լռում։ 2018-ին Արթուրը դիմեց ռեժիմի փոփոխության համար եւ ունենալով քրեակատարողական հիմնարկի դրական եզրակացությունը՝ նրա ռեժիմը փակից դարձրեցին կիսափակ՝ տեղափոխելով «Սեւան» քրեակատարողական հիմնարկ։ Սակայն դատախազությունն արդեն երկու անգամ է կասեցնում է տեղափոխման հանձնաժողովի որոշումը եւ Արթուրին կրկին տեղափոխում են փակ ռեժիմի գաղութ։
Ու օրենքը թույլ է տալիս դատախազությանը որեւէ կերպ չհիմնավորել իր որոշումը։

Հիմա ասածս ի՞նչ է։ Եթե որոշել ենք մարդուն սպանել՝ ուրեմն սպանենք միանգամից, առանց տանջելու, առանց չարացնելու ու առանց վերջին հույսը ջնջխելու։
Արթուրը հացադուլ հայտարարելու օրը դիմել է նաեւ վարչապետին, ով լրագրող ու պատգամավոր եղած տարիներին, ինչպես ես, քանիցս հանդիպել է Արթուրին, զրուցել հետը։

Ես առանց մի րոպե վարանելու ասում եմ, որ Արթուրի դեպքում ոչ թե ռեժիմը պետք է փոխվի, այլ նրան ազատություն պիտի տրվի։ Մարդ, ով 24 տարի ուրիշի կատարած հանցագործության համար ամեն րոպե ու ամեն օր դանդաղ մահանում է։
Արթուրը ամսի 11-ից անժամկետ հացադուլ է հայտարարել։ Ճանաչելով Արթուրին, ես գիտեմ, որ սա իր ձայնը մեզ բոլորիս հասցնելու վերջին փորձն է։
Եկեք չսպանենք մարդուն։ Պարզապես՝ չսպանենք։

Հ.Գ. Մեկ տարի առաջ, դեկտեմբերի 5-ին, դատական նիստերից մեկի ժամանակ տուժողի իրավահաջորդ, սպանված զինծառայող Վարդան Մարտոյանի հայրը դատարանում հայտարարեց՝ վստահ եմ, որ Արթուրը չի սպանել իմ որդուն և դիմելով Արթուրին, ասաց՝ «Աստված տա, ազատվես»։

Թիվ 1

Recent Posts

Նաթանյահուն «դավագրգռում է» Էրդողանին, թուրք-իսրայելական բախում կլինի՞

Մինչ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախապատրաստվում է ՆԱՏՕ-ի անդամ երկրների գործընկերների հետ Բրյուսելում…

3 hours ago

Վարչապետը ներկա է գտնվել ռադիոթերապևտիկ մասնաշենքի բացմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Վ. Ա. Ֆանարջյանի անվան Ուռուցքաբանության ազգային կենտրոնի նոր՝ Բարձր…

8 hours ago

Եվրոպայի խորհուրդը դիտորդական առաքելություն կուղարկի Թուրքիա

Եվրոպայի խորհրդի տեղական և տարածքային իշխանությունների կոնգրեսը մտադիր է առաքելություն ուղարկել Թուրքիա՝ հետաքննելու «ժողովրդավարական հետընթացի»…

8 hours ago

Հայաստանում աշակերտ չունեցող դպրոց կփակվի

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունն առաջարկում է փակել Սյունիքի Լիճք գյուղի դպրոցը, որն աշակերտ չունենալու…

8 hours ago

Տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Կառավարությունում տեղի է ունեցել Հակակոռուպցիոն քաղաքականության խորհրդի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված…

9 hours ago

Ուկրաինայում ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա․ Զելենսկիի գրասենյակ

Ուկրաինայում «ընտրությունների որևէ նախապատրաստություն չկա», 2025 թվականի մայիսին ռազմական դրության վերացման և ընտրությունների մասին «մի…

9 hours ago