Facebook
14.08.2020

Հեյ առաջնորդներ,խելք-խելքի որ տանք, ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք. Սերգեյ Բագրատյան

Հեյ առաջնորդներ,խելք-խելքի որ տանք, ուս-ուսի որ տանք, սարեր շուռ կտանք. Սերգեյ Բագրատյան

ԱԺ անկախ պատգամավոր Սերգեյ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում հեղինակային բանաստեղծություն է հրապարակել.

ԱՍՔ ՀԱՅՈՑ ըստ Սերգեյ Բագրատյանի

Քրիստոսից առաջ՝ իններորդ դարում
մի ողջ ժողովուրդ իր պարն էր պարում
ուս-ուսի տված, բռնած ձեռք-ձեռքի
հողը ոտքի տակ, ծիրանափողի
ու թմբուկների ձայների ներքո
հայ ժողովուրդը իր բնօրրանում
Վանա լճի մոտ,հենց Տուշպա-Վանում
իբրև պետություն՝ հիմնեց Ուրարտուն…

և այնուհետև վեցերորդ դարում
Մեծ Հայքն՝ իբրև հայոց պետություն
և Պարթևական թագավորության,
և’ հռոմի դեմ, և’ թե Մեդական,
թե’ Աքեմենյան հզոր տերության
ճնշումների տակ,պայքար մղելով,
իր անկախության կնիքը դրեց
որպես պետություն..

Յոթևկեսդարում՝Երվանդունիներ,
Արտաշեսյաններ,Արշակունիներ,
Թագավորական հզոր տոհմերով,
Տիգրան Բ Մեծի առաջնորդությամբ,
իր աշխարհակալ տիրակալությամբ,
Սելևկյանների և պարթևների
տասնամյակների սուր մրցակցությամբ`
հասավ հաղթության..

Քրիստոսից հետո հինգերորդ դարում
Մեծ Հայքը պարտվեց ներքին թշնամուն
և չորսուկես դար առանց պետության
բնիկ հայերը եղան ցիրուցան..

և մեր պատմության քառուղիներում
հայոց արգանդը դառնությամբ բեղուն
ծնեց ու սնեց Մայր Հայաստանում
Սուրբ Բագրատունու տոհմը մեծանուն:
Մեր թվարկության իններորդ դարում
թե Հայաստանում,թե Վրաստանում
Հզոր այս տոհմն էր տիրություն անում,
Արքայանիստը՝ մեր Բագարանում..

Տասնմեկերորդ խառնակիչ դարում
հայ իշխանները նոր դավ են դավում
ապավինում են դրսի թշնամուն
երկիրն արնածոր մաս-մաս են անում
օ հայի Աստված, որերորդ անգամ
կրկին ու կրկին հայ թագավորին
մատաղ են անում
ինչ է՝ թե իրենք թագավոր կարգվեն..

Իմ Սուրբ Կիլիկիա, Ռուբինյանների
իմաստուն փառքով
և երկնավորի կամքով գեղեցիկ
կերտեցիր հրաշք թագավորություն
Սուրբ նշխար՝ շան բերանում
մեր սրտից դու չես հեռանում, արդեն քանի դար
կարոտի ցավին
մենք չենք դիմանում…

օ,հայի Աստված,ինչ դժբախտություն
ևս վեցը դար առանց պետություն
ու խարխափելով մթության քողում
արնաքամ եղած հայոց Սուրբ հողում
ու մաքառելով,կռվով անդադար
ջարդերով հասանք՝ քսաներորդ դար..
սուլթան համիդից դեռ նոր ազատված
երիտթուրքերի թակարդը ընկանք…

Մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի
հայ մանուկների,կանանց, ծերերի
արյունով հեղվեց հողը երկրային
օ,հայ Աստվածներ,ուր էիք նայում
ինչպես պատահեց՝
թուրք ավազակը անմեղ հայերի տունը
ավերեց,
ջնջեց ու գերեց հազար-հազարով
ողջ ազգս մորթվեց..
երկնային ցասումն ինչու հապաղեց..
Ու դեռ դա քիչ էր, հենց դարավերջին
ահեղ երկրաշարժն իր սև գործն արեց
քսանհինգ հազար հայեր կոտորվեց..

Առաջին, երկրորդ, երրորդ պետություն
վերածնված հայ,տեսակ իմաստուն
փյունիկից հառնած,դաղված սրտերով
պետություն կերտած Դուք հզոր այրեր
մեզ ականջ արեք՝ բավ է տառապենք…
թե միաբանվենք՝մեկ բռունցք դառնանք
թագավոր, իշխան,պարզ քաղաքացի
մեկ կամքով զարկենք՝ հաստատ կհաղթենք..
Հիմա ճիշտ պահն է՝միաբանվելու
աշխարհը խառն է,ժամն է գործելու
մեր պատմությունից դասեր քաղելու
հին սխալերը՝ չկրկնելու..

Հեյ առաջնորդներ,խելք-խելքի որ տանք,
ուս-ուսի որ տանք՝ սարեր շուռ կտանք..
մեծով ու փոքրով,Արցախ-Հայաստան
-Սփյուռք միասին՝կհասնենք Մասիս..

Հեղինակ՝ Սերգեյ Բագրատյան

Լրահոս
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
16:50
Telegram-ի հիմնադիրը ընդգրկվել է ահաբեկիչների ցուցակում
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
16:36
«Սևանի շուրջ» սիրողական հեծանվային արշավ անցկացնելու նպատակով հավելյալ 23 մլն 937 հազար դրամ գումար կհատկացվի
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
16:15
Ավարտում եմ իմ աշխատանքը ՀՀ վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում, կհանդիպենք ԱԺ-ում. Բաղդասարյան
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին