Facebook

Պարզ լճի շրջակայքում վարձավճարները պետք է վերանայվեն. նախարար

արզ լճի շրջակայքում վարձակալությամբ տրամադրված տարածքների տարեկան վճարները պետք է վերանայվեն։ Դրանք անհամաչափ են և չեն համապատասխանում բնության հատուկ պահպանվող տարածքի վարձակալության իրական արժեքին։ Առկա իրավիճակն անընդունելի է։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրել է Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի խոսնակ Դավիթ Գրիգորյանը՝ նշելով.

«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը Դիլիջան ազգային պարկի Պարզ լիճ կատարած շրջայցի ժամանակ անթույլատրելի է համարել բնության նման հուշարձանի շահագործման դիմաց սահմանված նման ցածր տարեկան վարձավճարը։

Նախարար Պետրոսյանը հանձնարարել է շուտափույթ ուսումնասիրել և վերանայել վարձակալության պայմանագրի համապատասխան դրույթները։

Բացի այդ, նախարարն առանձնահատուկ ընդգծել է տնտեսվարողի կողմից՝ այցելուների համար նախատեսված օբյեկտներում սեպտիկ հորերի և կոյուղաջրերի մաքրման կայանների տեղադրման անհրաժեշտությունը։

֊ Որևէ տնտեսվարող, որն իրավունք է ստացել վարձակալությամբ օգտագործել բնության հատուկ պահպանվող՝անգամ մեկ քառակուսի մետր տարածք, իրավունք չունի աղտոտել այն։ Ընդհակառակը, պարտավոր է անել ամեն բան՝ բնության վրա մարդածին ճնշումը բացառելու համար։

Շրջայցի ընթացքում նախարարը ծանոթացել է լճի էկոհամակարգային խնդիրներին, Դիլիջան ազգային պարկի ղեկավարությանը հանձնարարել ամենժամյա ուշադրության կենտրոնում պահել Հայաստանի բնության յուրօրինակ հուշարձանի պահպանությունը»:

Թիվ 1

Recent Posts

Ֆրանսիան կանգնած է Հայաստանի կողքին. Գիյոմ Կասբարյան

Ֆրանսիայի պետական ծառայության, պետական գործունեության պարզեցման և վերափոխման նախարար Գիյոմ Կասբարյանին ճեպազրույցի ժամանակ լրագրողը հարցրել…

2 hours ago

Կազանում հանդիպել են Էրդողանն ու Պուտինը

Կազանում տեղի են ունեցել Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունները։…

2 hours ago

Հունվարին Բելառուսում տեղի կունենան նախագահական ընտրություններ

Բելառուսում հաջորդ նախագահական ընտրությունները կկայանան 2025թ. հունվարի 26-ին: Նման որոշում է կայացրել Բելառուսի խորհրդարանի ստորին…

3 hours ago

Կազանը Ռուսաստանի «ներքին Թուրքիայի» մայրաքաղաքն է

Թուրքիայի նախագահ Ռեջեպ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 23-ին մեկնել է Կազան, որտեղ երկրորդ օրն է՝ ընթանում…

3 hours ago

Եգիպտոսի դեսպանի հետ նախանշվել են համագործակցության շրջանակները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական…

3 hours ago

Բաքվում դաժանաբար սպանվել են Իոսիֆ եւ Լյուդմիլա Տկաչ ամուսինները

Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը հայտնում է հոկտեմբերի 22-ին Բաքվի Նասիմիի շրջանում կատարված դաժան սպանության մասին:…

4 hours ago