Ինովացիա, տեխնոլոգիաներ
19.08.2020

Հոդվածներ լսելու կախարդական փայտիկը․ հայ ինժեների ստեղծած գործիքը մարդկային ձայնով խոսքի է վերածում տեքստը | Հետք

Հոդվածներ լսելու կախարդական փայտիկը․ հայ ինժեների ստեղծած գործիքը մարդկային ձայնով խոսքի է վերածում տեքստը | Հետք

Մեկ «քլիքը» հենց այն կախարդական փայտիկն է, որի միջոցով վայրկյանների ընթացքում կարող եք ցանկացած անգլերեն հոդված փոխակերպել խոսքի: Ընդ որում՝ այն հնչում է ոչ թե ռոբոտի, այլ մարդու ձայնով՝ արտահայտելով հույզեր։ Հենց սա է այն նորարարությունը, որի հեղինակը երաշխավորված մեքենայական ուսուցման ինժեներ (certified machine learning (ML) engineer) Արտավազդ Երիցյանն է։

Վերջինս արդեն 6 տարի «PicsArt» ընկերության ինժեներական գծով փոխնախագահն է։ Բացի նրանից, որ այս գործադիր պաշտոնում աշխատանքը շատ է՝ Արտավազդը նաեւ պետք է հետեւի ոլորտի մրցակիցների նորություններին։ Իսկ դրանց պակաս համացանցում չկա, փոխարենն ինքը ժամանակի սղություն ունի։ Ահա այս հանգամանքներում Արտավազդը որոշել է ստեղծել է մի գործիք, որի միջոցով հոդվածներն արագ կփոխակերպվեն մարդկային ձայնի։

Գործիքը (extension) հեղինակն անվանել է «Փոդքասլ» («Podcastle», «podcast» բառից)։ Այն հասանելի է «Google Chrome» բրաուզերի (browser, զննարկիչ) համար, ընդամենը պետք է ավելացնել ձեր համակարգչի «Google Chrome»-ին եւ գրանցվել, որից հետո դրանով կարող եք լսել ձեր նախընտրած կայքի ցանկացած անգլալեզու տեքստ։ «Փոդքասլի» առավելությունն այն է բովանդակությունը կարդում է իրական մարդկային ձայնով։

Ստեղծելով այս նոր գործիքը՝ կարծիքներ լսելու համար Արտավազդն այն ուղարկել է Հայաստանում եւ արտերկրում գտնվող ընկերներին, որոնցից ստացել է դրական արձագանք, ինչից հետո էլ զարգացրել է գաղափարը։ 4 ամիս առաջ ինժեները նույն՝ «Podcastle» անունով ընկերություն է հիմնել:

«Հետքը» հանդիպել է Արտավազդ Երիցյանին եւ «Podcastle»-ի մարքեթինգի գծով տնօրեն Արսեն Համբարձումյանին։ Մեր հանդիպումից 2 ժամ առաջ ընկերության այցեքարտ գործիքն արդեն տեղադրվել էր ստարտափ ընկերությունների արտադրանքը ներկայացնող «Product Hunt» հարթակում, որտեղ պետք է մնար 24 ժամ։

Մինչ մենք զրուցում էինք, հարթակում դրական մեկնաբանությունների ալիք էր սկսվել։ Զրույցի ընթացքում Արսենը հետեւում է արձագանքներին, որոշներն էլ բարձրաձայն կարդում։ Մեկնաբանողները մեծամասամբ օտարերկրացիներ էին, ովքեր այդ կարճ ընթացքում արդեն հասցրել էին օգտվել ու գոհ մնալ «Podcastle»-ից։ Ինչպես հետո տեղեկացանք, 24 ժամվա մեջ հայկական այս գործիքը հասցրել էր դառնալ օրվա լավագույն արտադրանքը հարթակում։ «Podcastle»-ի մասին սկսեցին խոսել նաեւ սոցցանցերում, այն ակտիվորեն քննարկվեց հայաստանյան ՏՏ ոլորտով հետաքրքրվողների շրջանում։

Ամբողջական հարցազրույցը՝ hetq.am

Լրահոս
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
12:36
«ԱԼՖԱ-ՖԱՐՄ» դեղագործական ընկերությունը և «ՆԱԶԻԿ ԱՎԴԱԼՅԱՆ» ՍՊՈՐՏԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ»-ը համագործակցության հուշագիր են կնքել
Եղանակը Հայաստանում
09:07
Եղանակը Հայաստանում
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
18:56
Իրանում բավարարված են TRIPP-ի գործընթացի թափանցիկությամբ և տնտեսական հնարավորություններով․ ԱԳՆ նախարար
Ազգային ժողով - Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
16:50
Ազգային ժողով – Կառավարություն հարցուպատասխան. Ուղիղ
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
16:39
Անազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄ
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
16:14
Փաշինյանը չի «անոնսել» ադրբեջանցի զինծառայողի հանձնումը Բաքվին․ մանիպուլյատիվ լուսաբանում մամուլում
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է