ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանը, ով վերջին օրերին գտնվում է Արցախում, ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ գրելով.
Արցախում հանդիպեցինք երիտասարդության հետ: Անասելի դրական և ընկերական մթնոլորտում ունեցանք անկեղծ հարց ու պատասխան: Հստակ կարելի է արձանագրել` Արցախը ամուր ձեռքերում է, և դատապարտված է ունենալ պայծառ ապագա:
Արցախը անընդհատ կարելի է բացահայտել, մանավանդ, երբ շփվում ես երիտասարդության հետ:

















