ԱՄՆ-ն զգուշացրել է Ռուսաստանին կոշտ պատժամիջոցների մասին, եթե հաստատվի ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիին թունավորելու հարցում Ռուսաստանի իշխանությունների մասնակցության վարկածը, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բիգանը Մոսկվայում ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ այդ դեպքում «Վաշինգթոնը միջոցներ կձեռնարկի, որոնց ֆոնին 2016թ. ԱՄՆ նախագահական ընտրություններին ՌԴ միջամտության՝ ամերիկյան հասարակության արձագանքը կխամրի », – ասված է Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրությունում: