Հայաստան
27.08.2020

Կապսի ջրամբարի վերակառուցման համար նոր գյուղ կկառուցվի

Կապսի ջրամբարի վերակառուցման համար նոր գյուղ կկառուցվի

Կառավարության նիստում քննարկման  ներկայացվեց Շիրակի մարզում Ախուրյանի գետահովտում՝ դեռևս 1985 թվականից նախատեսված Կապսի ջրամբարի շինարարության ծրագիրը, որի նպատակը 30 հազար հա հողերի ոռոգման ապահովումն է։

Զեկուցող ՏԿԵ փոխնախարար Վաչե Տերտերյանը մանրամասնեց՝ երկրաշարժը և դեպքերի հետագա զարգացումը հանգեցրել է շինարարության կասեցմանը։ Տարիներ շարունակ Ջրաձոր համայնքում և հարակից համայնքներում ոչ մի շինարարություն չի իրականացվել, քանի որ ակնկալվել է, որ, այնուամենայնիվ, ջրամբարը պետք է կառուցվի։ Այս ծրագրի իրականացման նպատակով 2014 թվականին Հայաստանի Հանրապետության և «Վերականգման վարկերի» գերմանական բանկի միջև կնքվել է վարկային համաձայնագիր ընդհանուր 60 միլիոն եվրո առժողությամբ, այդ թվում՝ 50 միլիոնը վարկային միջոցներ։ Ծրագիրը թիրախային է ջրային ռեսուրսների կայուն կառավարման և բնապահպանական տեսանկյունից, միտված է բնապահպանական իրավիճակի բարելավմանը և գյուղական համայնքների, գյուղատնտեսության զարգացմանը։

«Ջրամբարի կառուցումը ունի նաև անվտանգային կարևոր կոմպոնենտ, քանի որ ջրամբարի այս վիճակում, կիսատ վիճակում գոյությունը արդեն իսկ վտանգավորության աստիճան ունի։ Թունելը երկար տարիներ չի շահագործվել, չի վերանորոգվել և սպասարկվել, շահագործման արդյունքում առաջացել են ռիսկեր։ Մենք պետք է կարողանանք արագ գործընթացը շարունակել»,- ասում է զեկուցող Վաչե Տերտերյանը։

Ծրագիրն իրականացվելու է երկու փուլով։ Համաձայն տեխնիկո-տնտեսական հիմնավորմանը՝ ջրամբարի կառուցման առաջին փուլում  Ջրաձոր համայնքի մի քանի շինություններ պետք է ջրածածկվեն և ենթադրվում է, որ բնակավայրի վերաբնակեցման հարց է առաջանում։ Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ շինարարությանը զուգահեռ պետք է կատարվի բնակիչների (70 և ավել տնտեսություն, շուրջ 352 մարդ) վերաբնակեցում նոր տեղում՝ ջրամբարի հարևանությամբ։ Նախնական տեղը ընտրված է, նախատեսվում է ստեղծել նոր գյուղ։

Փոխնախարարը նշում է՝ վերաբնակեցումը պետք է կատարվի պետական ռեսուրսներով։ Իսկ Ջրաձորի բնակիչների հետ քննարկումներից պարզ է դառնում, որ նրանք հակված են ընդհանուր ամբողջական գյուղական միջավայրի պահպանմանը։

Պայմանական ասած՝ նոր Ջրաձորը, նոր գյուղը պետք է լինի ժամանակակից, ժամանակակից բովանդակությամբ, առանձնացված անասնապահական և բնակելի հատվածներով։ Այն պետք է լինի նոր տիպի բնակավայր, որը կունենա զբոսաշրջային գրավչություն։

Կապսի ջրամբարի կառուցումը ունի նաև ռեգիոնալ նշանակություն՝ հարևան երկրի հետ եղած ջրային խնդիրները ծրագրի իրականացմամբ մեղմում են առկա ռիսկերը։

Քրիստինե Հովսեփյան

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին