Facebook
28.08.2020

Դատական համակարգը չի փոխվել, որովհետև չկա փոխարինող. Վասակ Դարբինյան

Դատական համակարգը չի փոխվել, որովհետև չկա փոխարինող. Վասակ Դարբինյան

Հրապարակախոս, լրագրող Վասակ Դարբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Կարդում եմ՝ ինչո՞ւ հեղափոխությունից հետո չի փոխվում դատական համակարգը, որ, օրինակ, Քոչարյանի նման հանցագործը ազատության մեջ է՝ քիչ է, դեռ աջուձախ էլ հարցազրույցներ է տալիս ու հոխորտում, առանց բարդույթների ի ցույց դնելով իր տգիտությունն ու ամբարտավանությունը…

Չի փոխվել մի պարզ պատճառով. որովհետև չկա փոխարինող: Որովհետև կոռումպացված, պատեհապաշտ, ծառայամիտ քննիչին, դատախազին, դատավորին, նույնիսկ՝ Սահմանադրական դատարանի դատավորին փոխարինելու հնարավոր թեկնածուները ոչ պակաս կոռումպացված, ոչ պակաս պատեհապաշտ, ոչ պակաս ծառայամիտ ու ոչ պակաս մորթապաշտ են, որքան էլ ցավալի լինի և որքան էլ անհավանական թվա:

Կա մեկ այլ պատճառ. այս ոլորտը և դատաիրավական համակարգի կարկառուն դեմքերը այնքան հիմնավոր ու անհուսալի են փչացած (ներողություն եմ խնդրում բացառություններից, որոնց, որպես կանոն, միշտ լուսանցք են մղում), այնքան են այլասերված, որ ոչ վեթինգը կփրկի, ոչ էլ անգամ ամենազոր բռնապետը, ամենառոմանտիկ առաջնորդը կամ ամենաերանելի ժողովրդավարը:

Նրանց մեծ մասը գիշատիչի բնազդով սպասում է, թե երբ է վերանալու իր գլխին կախված վտանգը, և երբ է ինքը դարձյալ հոշոտելու թույլին, անպաշտպանին, խոցելիին, երբ է ինքը դարձյալ կաշառք ստանալու, երբ է վերադառնալու խրախճանքի ճոխ սեղանին…

Միայն այս ամենը գիտակցելուց հետո է հնարավոր առաջին քայլն անել՝ համակարգն առողջացնելու: Դուք չեք կարող երկնքից հրեշտակներ իջեցնել ու նշանակել արդար դատավոր, անկաշառ դատախազ կամ պարկեշտ քննիչ: Ոչ էլ կարող եք ներմուծել նրանց, վտարելով հներին:
Միակ տարբերակը նրանց բացատրելն ու գլուխները մտցնելն է, որ չի լինելու վերադարձ անցյալին, զուգահեռաբար դա բացատրելով նաև Հայաստանի Հանրապետության բոլոր պատվախնդիր քաղաքացիներին և մտցնելով այդ բացատրությունը ամենքի գլուխները:
Թուլ չտալով, որ տմբտմբացնեն ի ծնե բախտի քմահաճույքին մատնված ու անպաշտպան իրենց գլուխները և հակառակը մտածեն:

Լրահոս
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
15:47
Իսրայելական ԱԹՍ-ները թիրախավորել են Լիբանանի հարավային շրջանները
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
15:28
Դատախազությունը ընթացք է տվել վարչապետի՝ ՀԷՑ-ի վերաբերյալ հայտարարությանը
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
15:09
Գերմանիայում շոգի պատճառով 9800 մարդ է մահացել
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
14:53
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
14:31
Հունաստանը Թուրքիայի սահմանին տեղակայում է հակադրոնային համակարգեր
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
14:13
ԵԱՏՄ-ն ՀՀ-ի համար ի սկզբանե տնտեսական նախագիծ չի եղել. Արամ Սարգսյան
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
13:54
Վարչապետի մամուլի քարտուղարի պաշտոնում կնշանակվի Մելանյա Հարությունյանը
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
13:41
Երկաթուղին մեր սեփականությունն է. Փաշինյան
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
13:21
Հարաբերություններն էքսկլյուզիվ չեն, բայց հարաբերություններ պետք է լինեն. վարչապետ
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
13:08
Թուրքիայի հետ նոր հատուկ բանագնացի հարցով դեռ որոշում չկա. վարչապետ
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
12:54
«Հայաստան» կուսակցությունների դաշինքի ցուցակով պատգամավորի թեկնածու է ձերբակալվել
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
12:42
Ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարվածել են Պենզայում և Սարապուլում Wildberries-ի պահեստներին
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
12:35
Մեր կառավարության վերջին հերթական նիստն է. վարչապետ
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
12:17
ՀՀ կառավարության պահուստային ֆոնդից 178 մլն դրամ կտրվի «Վարչաֆեստ 2026»-ի անցկացմանը
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան
12:13
35 տարի է՝ միացնում ես, նույն երգերը, հոլովակները, ֆիլմերն են. Փաշինյան