«Նոր տրանսպորտային համակարգում նախատեսված են 3 չափի ավտոբուսներ, որոնցից ամենամեծը՝ 18 մետրանոց է՝ 150 ուղևորով, 2-րդ չափը՝ 12 մետրանոց՝ 90-100 ուղևորով, երրորդ չափը, որը կոչվում է միջին չափի, 7,5-8,5 մետր տեղատարողությամբ՝ 45-55 ուղևորով։ Մեր նոր տրանսպորտային համակարգում, որը նախագծվել է WYG կազմակերպության կողմից, որը ընդունել է քաղաքապետարանը և վերջնական վճարումներ է կատարել, այսինքն՝ պարտք ու պահանջները փակել է գործող քաղաքային իշխանությունը, ընդունվել է հենց այսպիսի տրանսպորտային ցանց։ 4 միկրոավտոբուսները, որ կային մեր տրանսպորտային ցանցում, փոխարինվում են մեկ միջին չափի ավտոբուսով։ Այսինքն մեծ տարողության ավտոբուսները փոխարինվում են միջին չափի միկրոավտոբուսներով։ Հարց է առաջանում, թե ինչպե՞ս է որ քանակությունը փոխարինելով, այդուհանդերձ, չվացուցակները մնում են կարգավորված։ Ամեն ինչ շատ պարզ է՝ նոր երթուղային ցանցը իրենից ներկայացնում է օպտիմալացված ցանց, որտեղ միկրոավտոբուսներ չկան», – հրատապ հրավիրված ասուլիսում ասաց Դավիթ Խաժակյանը։
Նրա խոսքով՝ նոր ցանցում հստակ երթուղիները կան, ասուլիսում ներկայացվող փաստաթուղթը նույնպես առկա է։ Նոր իշխանությունը հանձն է առել փոխարինելու գազելները, այս մասին փաստում է Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը, որտեղ գրված է՝ պետք է բացառվեն փոքր միկրոավտոբուսների շահագործումները, դրանք պետք է փոխարինվեն միջին և մեծ ավտոբուսներով։ Սակայն, ըստ Խաժակյանի, խոստումները կմնան անկատար։
Որպես հիշեցում՝ ավագանու անդամը տեսանյութեր էր պատրաստել, որոնցով հաստատեց ասվածի ճշմարտացիությունը՝ քաղաքային իշխանությունը ժամանակին հայտարարել է «վերջ մահվան գազելներին», նոր ավտոբուսներ, նոր ցանց, մինչդեռ քաղաքապետարանը հստակ գնում է գազելների պատվիրման ճանապարհով։
Դավիթ Խաժակյանը ընդգծեց՝ ասուլիսի օրը հատուկ է ընտրված, քանի որ այսօր բացվում է այն մրցույթը, որի մասին ոչ վաղ անցյալում խոսել Է Հայկ Մարությանը՝ 100 փոքր ծավալի ավտոբուսների մասին։ Վերջինս ընթերցում է այն բոլոր չափորոշիչները, որոնց պետք է համապատասխանեն նոր ձեռք բերվող ավտոբուսները։
Հաշվի առնելով հրապարակված պարամետրերը՝ իշխանությունների նպատակը ի սկզբանե եղել է գազելների գնումը՝ պնդեց Խաժակյանը, քանի որ քաղաքապետարանի կողմից մրցույթին ներկայացված պահանջները համապատասխանում են միայն գազելներին, այսինքն մրցույթում կարող են հաղթել միայն գազելները։ Ստացվում է, որ հին գազելներին փոխարինելու են նորերը։
«Խոստացան ավտոբուսներ, բերելու են գազելներ»,- եզրափակեց Խաժակյանը։
Քրիստինե Հովսեփյան
ՀՀ ԱՆ Ռադիոիզոտոպների արտադրության կենտրոնը կազմակերպել է «FET PET/CT՝ հայաստանյան միջուկային բժշկության նոր ձեռքբերումը» խորագրով…
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի գրառումը․ Այսօր, Փոքր Վեդիի նորակառույց դպրոցից հետո գնացել էի Հնաբերդ, որի…
Հայաստանի ԳԽ և Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահրամ Աթանեսյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրել է. «Միջին-վիճակագրական…
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ 20 ամսվա…
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկա է գտնվել Փոքր Վեդու նորակառույց միջնակարգ դպրոցի բացման արարողությանը: Վարչապետը շրջել…
Դավոսի տնտեսական համաժողովին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի մասնակցության «գտածոն», թերեւս, ուկրաինացի պաշտոնակից Վլադիմիր Զելենսկու հետ…