Հայաստան
01.09.2020

Գագիկ Ծառուկյանը սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններ է արել | fip.am

Գագիկ Ծառուկյանը սխալ և մանիպուլյատիվ հայտարարություններ է արել | fip.am

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը օգոստոսի 28-ին Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցի հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ներկաների հարցերին՝ խոսելով համաճարակի դեմ «անարդյունք» պայքարի, կապիտալ շինարարության թերակատարման, կրթական ծրագրերի փոփոխությունների մասին և այլն։ ԲՀԿ ղեկավարի որոշ պնդումներ, սակայն, սխալ են և մանիպուլյատիվ:

«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է Ծառուկյանի խնդրահարույց պնդումները:

Կապիտալ ծախսերը թերակատարվել են, սակայն ոչ Ծառուկյանի նշած չափով

«300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 300 միլիարդից 12 միլիարդ է ծախսվել կապիտալ շինարարության համար»,- հայտարարել է Ծառուկյանը։

2020 թ․ պետական բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը կազմում են 287.7 մլրդ դրամ։ 2020 թ. 1-ին կիսամյակում՝ հունվար-հունիս, կապիտալ ծախսերը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմել են 15․9%, իսկ կիսամյակի ծրագրային ցուցանիշի 38․7%-ը։ Այսինքն՝ իրականացված կապիտալ ծախսերը կազմել են ոչ թե 12, այլ 45․5 մլրդ դրամ։

Ի դեպ, նշենք, որ կապիտալ ծախսերը միայն շինարարությունը չէ, դրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներն են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։

«Հայոց եկեղեցու պատմություն», «հայ գրականություն» առարկաները չեն հանվի, իսկ սեռական դասընթացը նախատեսվում է սեռական բռնության կանխման համար

«Մենք լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու և մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու, ով դրան դեմ է, որ չի ուզում եկեղեցու դասընթացները հանվի, որ սեռական դասընթացներ անցկացվի, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, հայ բառը հանվի, պատմությունը թողնեն ըստ դասախոսի տեսության»,— հայտարարել է Ծառուկյանը։

Հատկանշական է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այս ուսումնական տարում պահպանվելու է։ Իսկ հետագայում, հանրակրթության չափորոշչի նախագծով, աշակերտներն անցնելու են Հայոց եկեղեցու պատմությունը, այն հանրակրթական ծրագրից դուրս չի գալու և դասաժամը չի կրճատվելու, այլ դասավանդվելու է Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Թեև նշենք, որ եկեղեցին այս որոշմանը դեմ է։

Ծառուկյանի հայտարարությունը, որ հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պետք է հանվեն, հավանաբար, շփոթմունքի արդյունք է, քանի որ այդ առարկաներն, իհարկե, չեն հանվում։ Սակայն այն պնդումը, որ «հայ» բառը գրականության առարկայի անվանումից հանվել է, ըստ ներկայացված նախագծի, ճիշտ է.  Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն այս որոշումը պայմանավորել է նրանով, որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:

Լրահոս
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
15:26
Նիկոլ Փաշինյանը վաղը կմեկնի Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ երկրների առաջնորդների գագաթնաժողովին
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
12:51
Բաքուն և Երևանը կորոշեն «3+3» ձևաչափով ԱԳ նախարարների նոր հանդիպման վայրը. ՌԴ ԱԳՆ
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
12:23
Ներքին համերաշխությունն ամեն հարցում իրար ձևական «ջան-ջիգյար» ասելը չէ. Գագիկ Ծառուկյանը՝ Շաքիի դեպքի մասին
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
11:38
Գագիկ Խաչատրյանից առգրավված 70 կտավներն այսուհետ հասանելի կդառնան հանրությանը 
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
16:52
TRIPP նախագիծը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև ուղիղ երկաթուղային հաղորդակցություն կհաստատի. վարչապետ
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
16:17
Հուսով ենք՝ Հայաստանը կշարունակի իր կառուցողական աշխատանքը ԵԱՏՄ-ում. Օվերչուկ
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
15:53
Զարդուշտ Ալիզադեի հիշողությունները. Բաքուն՝ որպես ատելության ու բռնության օջախ 1989 թվականին
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
15:18
Ցավոք, ԵԱՏՄ-ում սկզբունքները լիարժեք չեն իրականացվում. Փաշինյան
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
14:54
Սերժ Սարգսյանի բացակայելու արգելք խափանման միջոցը վերացվել է
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
14:37
Ինչո՞ւ ես սայլը ձիու առջևից լծում. Լուկաշենկոն՝ Հայաստանի մասին
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
14:18
Այս ընտրությունները խաղաղության մասին էին, ՀՀ-ի անկախության և ինքնիշխանության մասին. Արուսյակ Ջուլհակյան
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
13:49
ԱՄՆ-ը լրացուցիչ Patriot համակարգեր է ուղարկել Սաուդյան Արաբիա և Կատար
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
13:33
Ադրբեջանի քաղաքացուն կալանավորելու միջնորդություն է ներկայացվել
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
13:25
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի անդամ Արթուր Օհանյանը
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
12:52
Փաշինյանը տեսակապով մասնակցում է ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին