

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը օգոստոսի 28-ին Կոտայքի մարզում ԲՀԿ տարածքային կառույցի հետ հանդիպման ժամանակ պատասխանել է ներկաների հարցերին՝ խոսելով համաճարակի դեմ «անարդյունք» պայքարի, կապիտալ շինարարության թերակատարման, կրթական ծրագրերի փոփոխությունների մասին և այլն։ ԲՀԿ ղեկավարի որոշ պնդումներ, սակայն, սխալ են և մանիպուլյատիվ:
«Փաստերի ստուգման հարթակը» առանձնացրել է Ծառուկյանի խնդրահարույց պնդումները:
«300 միլիարդ, որը նախատեսված է բյուջեում, մինչև այսօր 300 միլիարդից 12 միլիարդ է ծախսվել կապիտալ շինարարության համար»,- հայտարարել է Ծառուկյանը։
2020 թ․ պետական բյուջեի նախագծում կապիտալ ծախսերը կազմում են 287.7 մլրդ դրամ։ 2020 թ. 1-ին կիսամյակում՝ հունվար-հունիս, կապիտալ ծախսերը տարեկան ճշտված պլանի նկատմամբ կազմել են 15․9%, իսկ կիսամյակի ծրագրային ցուցանիշի 38․7%-ը։ Այսինքն՝ իրականացված կապիտալ ծախսերը կազմել են ոչ թե 12, այլ 45․5 մլրդ դրամ։
Ի դեպ, նշենք, որ կապիտալ ծախսերը միայն շինարարությունը չէ, դրանք պետական բյուջեից տնտեսության մեջ կատարվող ներդրումներն են, որոնք իրականացվում են հիմնականում ենթակառուցվածքներում ու մարդկային կապիտալում (կրթություն, առողջապահություն և այլն)։
«Մենք լիարժեք ստորագրություն էլ ենք հավաքելու և մեծ հանրահավաք էլ ենք կազմակերպելու, ով դրան դեմ է, որ չի ուզում եկեղեցու դասընթացները հանվի, որ սեռական դասընթացներ անցկացվի, հայ գրականությունը հանվի, հայոց պատմությունը հանվի, հայ բառը հանվի, պատմությունը թողնեն ըստ դասախոսի տեսության»,— հայտարարել է Ծառուկյանը։
Հատկանշական է, որ «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան այս ուսումնական տարում պահպանվելու է։ Իսկ հետագայում, հանրակրթության չափորոշչի նախագծով, աշակերտներն անցնելու են Հայոց եկեղեցու պատմությունը, այն հանրակրթական ծրագրից դուրս չի գալու և դասաժամը չի կրճատվելու, այլ դասավանդվելու է Հայոց պատմություն առարկայի շրջանակում։ Թեև նշենք, որ եկեղեցին այս որոշմանը դեմ է։
Ծառուկյանի հայտարարությունը, որ հայ գրականություն և հայոց պատմություն առարկաները պետք է հանվեն, հավանաբար, շփոթմունքի արդյունք է, քանի որ այդ առարկաներն, իհարկե, չեն հանվում։ Սակայն այն պնդումը, որ «հայ» բառը գրականության առարկայի անվանումից հանվել է, ըստ ներկայացված նախագծի, ճիշտ է. Հանրակրթության հայոց լեզվի և գրականության չափորոշիչ և ծրագիր մշակող հանձնախմբի համակարգող Թամարա Ալեքսանյանն այս որոշումը պայմանավորել է նրանով, որ առարկայում հայ գրականությանը զուգահեռ տեղ է գտել նաև արտասահմանյան, համաշխարհային գրականությունը:
Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուրում:
Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…
ՀԱԵ Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի խափանման միջոցը փոխվել է. հայտնել է փաստաբան Արա…
Ռուսաստանահայ գործարար Սամվել Կարապետյանի ղեկավարած «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածուն ինքն է՝ Սամվել Կարապետյանը. հայտարարվել…
Հենց Եվրամիությունն է, որ խանգարում է Կիևի ռեժիմին զիջումների գնալ Ուկրաինայում հակամարտությունը լուծելու համար: Այս…
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը սույն թվականի փետրվարի 11-ին մասնակցել է Իրանի Իսլամական հեղափոխության հաղթանակի 47-րդ տարեդարձի…
«8 տարի կառավարած վարչապետի սիրտը 3-րդ ժամկետ է ուզում»,- «Ուժեղ Հայաստան» կուսակցության շնորհանդեսի ժամանակ հայտարարեց…