Արցախ

ԱՀ նախագահի ուղերձը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 1-ի կապակցությամբ ուղերձ է հղել կրթության ոլորտի ներկայացուցիչներին: Այն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորեւ.

Ընդունե՛ք ջերմագին շնորհավորանքներս Գիտելիքի և դպրության օրվա առթիվ:

Այս տարի այն առանձնահատուկ է նաև նրանով, որ երկարատև հարկադիր պարապուրդի մատնված կրթօջախներում վերստին կղողանջի դպրոցական զանգը: Անցած մի քանի ամիսներին առիթ ունեցանք համոզվելու, որ սերունդների կրթության և դաստիարակության գործում անչափ կարևոր է կենդանի շփումը: Նաև դրանով պայմանավորված՝ կայացվեց դպրոցներում և բուհերում դասապրոցեսը վերսկսելու համարձակ որոշումը: Դա մեզ հաջողվել է ծանր ու դժվարին աշխատանքի արդյունքում, սակայն պետք է նշեմ, որ ռիսկի աստիճանը շարունակում է բարձր մնալ, և խնդրանքս է հետևողականորեն պահպանել սահմանված բոլոր կանոնները:

Ուսումնական տարին նշանավորվում է նաև մեկ այլ կարևոր ձեռքբերմամբ: Կյանքի ենք կոչում իմ ղեկավարած քաղաքական դաշինքի առաջ քաշած նախընտրական ծրագրի՝ բուհական կրթությունն անվճար դարձնելու հիմնադրույթը: Սրանով մենք հետապնդում ենք ոչ միայն սոցիալական խնդիր լուծելու նպատակ, այլև տալիս ենք մեկնարկը որակյալ կրթություն ապահովելու և ապագա լավագույն մասնագետներին վերհանելու պետական նոր քաղաքականության:

Զարգացող Արցախի հիմնասյունը վաղվա մրցունակ և գիտելիքահեն սերունդն է, որն այսօր ձևավորման ճանապարհին է՝ դպրոցում և բուհում: Ուրեմն՝ կոչս որպես հորդո՛ր ընդունեք. բարեկեցիկ ապագա կերտելու մեր համընդհանուր ջանքերը պետք է յուրաքանչյուրիս անհատական ներդրումի հավաքականությունը դառնան:

Բարի ՜ ընթացք և նոր ձեռքբերումներ նոր ուսումնականում:

Թիվ 1

Recent Posts

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն ՀՀ-ի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ

Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ, որոնք կապված են Ադրբեջանի…

4 hours ago

Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8 աստիճանով

Փետրվարի 13-ի գիշերը և առավոտյան հանրապետության առանձին ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Փետրվարի 13-15-ին գիշերը և…

5 hours ago

Վրաստանը սահմանափակում է հին մեքենաների ներմուծումը

Վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է վեց տարուց ավելի առաջ արտադրված մեքենաների ներմուծման արգելքի մասին: Համապատասխան…

5 hours ago

Մխիթարյանը կլինի երիտասարդացող «Ինտերի» միակ բացառությունը

«Ինտերի» սեփականատերերը պատրաստ են թույլ տալ ակումբի ղեկավարությանը՝ նոր պայմանագիր առաջարկել Հենրիխ Մխիթարյանին։ Ըստ իտալական…

6 hours ago

Ուրախ էինք Հայաստանում ողջունել ամերիկյան տեխնոլոգիական ընկերությունների ղեկավարներին. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանություն

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի Հայաստան կատարած պատմական այցին…

6 hours ago

Սիրելինե՛րս, դուք սկսել եք «Մահ կամ ազատություն»-ից, ավարտել 004 շրջաբերականով. Ռուբինյանը՝ ՀՅԴ-ին

Քննարկում ենք ըստ երևույթին երկու փոխկապակցված հարց, որոնք տարօրինակ կերպով փոխկապակցվել են այսօր՝ Հեռուստատեսության և…

6 hours ago