Աշխարհ

Եֆրեմովը չի ընդունում մեղադրանքն ու ասում է, որ դեպքի վայրի տեսանյութը մոնտաժված է

Դերասան Միխայիլ Եֆրեմովը Մոսկվայի Պրեսնենսկի դատարանում կայացած նիստում կրկին հրաժարվել է իրեն մեղավոր ճանաչել մահացու պատահարի համար։

«Ես ինձ մեղավոր եմ ճանաչել, քանի որ նյարդայնացած էի ու գլուխս սարսափելի ցավում էր նախորդ օրվա խմիչքից», – ասում է դերասանը: – Հետո, երբ ամեն կողմից քեզ ասում են, որ դու մեղավոր ես, սկսում ես հավատալ: Պատահարի վայրից տեսանյութը , որտեղ ասում եմ, որ ես էի մեքենայի ղեկին մոնտաժված է, սա ասում է պրոֆեսիոնալ հնչյունային ռեժիսոր կինս: Շրթունքներով հնարավոր է կարդալ, որ ես հակառակն եմ ասում, ես պատահարի մեջ մեղավոր չեմ»:

Նա հայտարարել է, որ իր միակ մեղքը հարբեցողությունն է: «Բայց ես չեմ ստանձնելու ամբողջ մեղքը Հոկտեմբերյան սոցիալիստական ​​հեղափոխության համար», – ավելացրել է դերասանը:

Ըստ Եֆրեմովի, պատահարի օրը, «երեկոյան հինգից երեքին», նա տաքսիով գնում էր գարեջուր խմելու։ Ինչ-որ պահի նա իբր բանկային քարտ վերցնելու համար նստել է իր մեքենան, որը կայանված է եղել կամ տան կամ փաբի մոտակայքում։

«Գուցե ես ինքս շարժվեցի, գուցե ինձ հրեցին մեքենայի մեջ: Բայց ավելի լավ է իմ վկայությունը հաշվի չառնել, քանի որ ես շատ հարբած էի: Եվ ես չեմ հասկանում, թե որտեղից են ինձ մոտ հայտնվել թմրանյութեր: Ինչպե՞ս է բժիշկն իմ արյան մեջ կոկաին հայտնաբերել», – ասել է Եֆրեմովը:

Նյութը՝ esquire.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
Թիվ 1

Recent Posts

Փաշինյանը հայ գործարարների հետ քննարկել է ինքնության պահպանման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Թումո» կենտրոնի համահիմնադիր Սեմ Սիմոնյանին և ԱՄՆ-ում գործող Inet Technologies…

4 hours ago

ԱԽ քարտուղարը մասնակցել է ՆԱՏՕ-ի նիստին

Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի մասնակցությամբ Բրյուսելում տեղի է ունեցել ՆԱՏՕ-ի անդամ երկրների…

5 hours ago

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Իսահակյան փողոցում

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով հոկտեմբերի 2-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Իսահակյան փողոցում: Այս…

5 hours ago

Երկնքում երկրորդ լուսին կերևա

Սեպտեմբերի 29-ից մինչև նոյեմբերի 25-ը պրոեֆսիոնալ դիտողական սարքերի միջոցով երկնքում տեսանելի կլինի «երկրորդ լուսինը». այս…

5 hours ago

Կաթողիկոսը ճիշտ է. Հայաստանի անկախության դեմ մարտնչող որոշ հոգևորականներ մարտնչում են նաև Էջմիածնի դեմ. Ալեքսանյան

ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանի խոսքով՝ քանի դեռ եկեղեցում կան մարդիկ,…

5 hours ago

Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակը հուսադրող չէ. Աթանեսյան

-Մարդու իրավունքների եւ ազատությունների հետ կապված իրավիճակն Ադրբեջանում հուսադրող չէ,- «Ազատություն» ռադիոկայանին հարցազրույցում ասել է…

6 hours ago