Հաքերները կոտրել են Բելառուսի Ներքին գործերի նախարարության կայքը և հետախուզվող հանցագործների ցուցակում ավելացրել Ալեքսանդր Լուկաշենկոյին և ՆԳ նախարար Յուրի Կարաևին:
Համաձայն կայքի համապատասխան հատվածի երկուսն էլ մեղադրվում են «բելառուս ժողովրդի դեմ ռազմական հանցագործությունների» մեջ: Բացի այդ, Լուկաշենկոն մեղադրվում է հանրապետությունում իշխանությունը յուրացնելու մեջ, իսկ Կարաևին անվանում են «զինված և շատ վտանգավոր»:

Այժմ Բելառուսի ՆԳՆ կայքը չի գործում: Հաքերային հարձակման վերաբերյալ ոչ մի պաշտոնական մեկնաբանություն չի տրվել:
Նյութը՝ afisha.ru, թարգմանություն՝ Կարեն Կոլոսով
















