Աշխարհ

Գերտերություններին անհանգստացնում է ահաբեկիչների ներգրավվածությունը պատերազմական գործողություններում

«Զավեշտալի է, որ մտացածին ահաբեկչական գործողության մասին խոսում է մի երկիր, որը, հատկապես վերջին շրջանում, ամեն ինչ արել է Եվրոպայի էներգետիկ անվտանգության տեսակետից կարևորություն ունեցող այս տարածաշրջան օտարազգի վարձկան ահաբեկիչներ ներմուծելու ուղղությամբ»,- ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ հերքելով Ադրբեջանի դատախազության հայտարարությունն առ այն, որ հոկտեմբերի 6-ին իբրև հրթիռակոծման է ենթարկվել Եվլախի շրջանով անցնող Բաքու- Թբիլիսի- Ջեյհան նավթատարը։

Ադրբեջանը հերթական անգամ փորձում է միջազգային հանրությանը ապակողմնորոշել՝ ստահոդ տեղեկություններ հրապարակելով մարտական գործողությունների վերաբերյալ։ Մինչդեռ այլևս անհերքելի փաստ է, որ հայկական կողմի զինված ստորաբաժանումները պայքարում են ջիհադիստական խմբերի ահաբեկիչների դեմ։ Այս մասին բազմաթիվ հրապարակումներ կան միջազգային մամուլում, այս մասին հայտարարություններ են տարածում գերտերությունները։

Դիցուք՝ ԱՄՆ Պետքարտուղարի փոխտեղակալ Ջորջ Քենթին ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ խոսել է Թուրքիայի գործուն մասնակցությամբ Սիրիայից ահաբեկիչների հավաքագրման և Արցախի ու Ադրբեջանի շփման գծում տեղակայման մասին։ «Ես կոչ եմ արել ԱՄՆ պետքարտուղարությանը շարունակել Թուրքիային հասցնել այն, որ տարածաշրջանում զինյալների տեղակայումն անընդունելի է և կհանդիպի ԱՄՆ-ի պատասխանին»,- ասել է կոնգրեսականը։

Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինին նույնպես անհանգստացրել է Լեռնային Ղարաբաղում ծավալվող պատերազմում ահաբեկչական կազմակերպությունների ներկայությունը։ «Մեզ չի կարող չանհանգստացնել, որ Անդրկովկասը կարող է նոր պլացդարմ դառնալ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների համար, որտեղից գրոհայինները հետագայում կարող են ներթափանցել Հայաստանին և Ադրբեջանին սահմանակից պետություններ, այդ թվում՝ Ռուսաստան»,- հայտարարել է վերջինս՝ ընդգծելով, որ Թուրքիան բացահայտ կանգնել է Ադրբեջանի կողքին։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

9 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

10 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

12 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

13 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

13 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

15 hours ago