Արցախ

Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի հայ համայնքը արցախցու կողքին է

Ադրբեջանա-թուրքական ահաբեկչական ստորաբաժանումների կողմից հրահրված պատերազմի առաջին իսկ օրերին Ֆրանսիայի Ալֆովիլ քաղաքի հայ համայնքը մեկ մարդու պես ոտքի կանգնեց՝ սատարելու և աջակցելու արցախահայությանը։ Նպատակը մեկն էր՝ օր առաջ օգնության ձեռք մեկնել պատերազմի արհավիրքի հետ առճակատված Արցախի հայրենակիցներին և երեխաներին, որոնց խաղաղ և բնականոն առօրյան խաթարվեց թշնամու սանձազերծած ագրեսիայի հետևանքով։

11 ճամպրուկ Հայաստան հասցնելու առաքելությունն իրականացրած Անժելա Դեմիրճյանը պատմեց, որ ամեն ինչ կազմակերպվել է շատ արագ՝ մեկ գիշերում Ելենա Սաֆարյանի և Քրիստինե Արամյանի հետ միասին հավաքագրել են անհրաժեշտ օգնությունը, հիմնականում՝ դեղորայք և հագուստ։ Նա նշեց, որ Ալֆովիլի յուրաքանչյուր հայ իր պարտքն է համարել մասնակցություն ցուցաբերելու, իր լուման ներդնելու ոսոխի հրթիռակոծության տակ հայտնված խաղաղ բնակչությանը։

«Այսօր էլ զանգերը չեն դադարում, հարցնում են, թե ինչի կարիք են զգում տեղահանված արցախահայությունը։ Բոլորը պատրաստակամ են օգնելու, սատար կանգնելու մեր հայրենակիցներին»,- ասաց Անժելան՝ մանրամասնելով, որ ամեն օր այցելում է արցախցի փոքրիկներին և կանանց։

Քրիստինե Հովսեփյան

 

Թիվ 1

Recent Posts

Կրակոցներ չկան, ոչ ոք չի վիրավորվում, ոչ ոք չի մահանում․ Ալիև

Մյունխենում «Բաց միջանցքների քաղաքականություն․ տրանսկասպյան համագործակցության խորացում» թեմայով վահանակային քննարկման ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը…

7 hours ago

դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Գարեգին Բ-ի նկատմամբ․ փաստաբան

ՀՀ դատախազությունը քրեական հետապնդում է հարուցել Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի նկատմամբ՝ Արման Սարոյանի հետ…

9 hours ago

Չի կարող լինել վարչապետի թեկնածու. ջախջախիչ պարտություն են տանելու. Սիմոնյանը՝ Կարապետյանին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պնդում է՝ Սամվել Կարապետյանը չի կարող լինել վարչապետի թեկնածու։ «Ինքը չի…

10 hours ago

Ցանկացած պարագայում ՀՀ-ի շահն ենք պաշտպանելու. Գևորգ Պապոյան

Եթե Ռուսաստանը կարողանա ներդրումներ անել և սպասարկել համակարգը, որ բեռները ՀՀ-ով անցնեն և մենք դրանից…

12 hours ago

Փաշինյանի և Ալիևի «մարդկային եղբայրության» շնորհիվ 120,000 ղարաբաղցիներ փախստական ​​են դարձել. Զատուլին

Պետդումայի հանձնաժողովի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը պատասխանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատությանը, որը…

12 hours ago

Բոլորն էլ վերադառնալու են. Ալեն Սիմոնյանը՝ Բաքվում պահվող հայ գերիների մասին

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վստահ է, որ Բաքվում պահվող հայ գերիները վերադառնալու են, թե երբ…

13 hours ago